Ֆրանսիայի Կլամար քաղաքի կոնսերվատորիայում բացվել է Շառլ Ազնավուրի անվան համերգասրահ

Հոկտեմբերի 1-ին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց Կլամար քաղաքի կոնսերվատորիայի Շառլ Ազնավուրի անվան համերգասրահի բացման հանդիսավոր արարողությանը։

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Կլամարի քաղաքապետ, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի առաջին փոխնախագահ Ժան-Դիդիե Բերժեն, Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպանը։

Իր ելույթում Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձավ «100 տոկոսով ֆրանսիացի և 100 տոկոսով հայ» մեծ Արտիստի անգնահատելի դերակատարությանը հայ-ֆրանսիական բարեկամության և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում, Հայոց Ցեղաս-պանության ճանաչմանը բերած կարևոր ավանդին, ինչպես նաև, հակառակ պատմականորեն մեր ժողովրդի դեմ հառնած դժվարին մարտահրվերներին, Հայաստանի վերածննդի և նրա լավագույն ապագայի հանդեպ նրա անսասան հավատին:

Շառլ Ազնավուրի մահվան երրորդ տարելիցի օրը նրա անունը կրող համերգասրահի բացման արարողությանը ներկա էին նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, սենատոր Ֆիլիպ Պեմզեկը, Անտոնիի և Բուլոն-Բիլանկուրի ենթապրեֆեկտ Ֆիլիպ Մաֆրը, Ֆրանսիայի քաղաքապետերի միության գլխավոր քարտուղար, Սոյի քաղքապետ Ֆիլիպ Լորանը, հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ։

Միջոցառման ավարտին, Կլամարի հարմոնիկ նվագախումը կատարեց Շառլ Ազնավուրի հանրահայտ երգերը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս