Որոշ ուղղություններում Ադրբեջանը խախտել է հր ադադարի պահպանման ռեժիմը . Մանրամասներ

Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։

Որոշ ուղղություններում ադրբեջանական ստո-րաբաժանումները խախտել են հր-ադադարի պահպանման ռեժիմը’ կիրառելով հրաձգային զի-նատեսակներ: Հայկական կողմից կորուստներ չկան։

Նախորդ օրերին վիր-ավորում ստացած զի-նծառայողներից մի քանիսը դուրս են գրվել բժշկական հաստատություններից։ Վիր-ավոր զի-նծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, ևս մեկինը’ ծայրահեղ ծանր` դրական որոշակի դինամիկայով։

Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, իրադրության հետագա կայունացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս