Իրանի կոշտ արձագանքը՝ Ալիևին ու Էրդողանին

Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվ-տшնգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարն ասել է. «Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը կվերածի մղձավանջի»։ — PаrsTоdеγ

Վահիդ Ջալալզադեն հեռուստատեսային հարցազրույցում մտահոգություն հայտնելով Ադրբեջանի և Հայաստանի սահմաններին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ ասել է.«Իսլամական խորհրդարանի Ազգային шնվ-տшնգության հանձնաժողովն ուսումնասիրում է վերջին զարգացումները»:

Նա հայտարարել է, որ Թեհրանը Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքմենստանի և խորհրդային այլ հանրապետությունների հետ է եղել նրանց անկախության առաջին իսկ օրերից և տարբեր օգնություն է ցուցաբերել այդ երկրների կառավարություններին, հավելելով. «Իրանը կկանխի տարածաշրջանի սահմանների փոփոխությունը»։

Իրանի պաշտոնյաներն ավելի վաղ նույնպես զգուշացրել են տարածաշրջանի սահմանների փոփոխության սшրսшփելի հետևանքների և Իրանի կոշտ արձագանքի կապակցությամբ, նշելով, որ դա Թեհրանի կարմիր գիծն է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս