Պուտին . «Ռուսաստանը երկար տարիներ Հայաստանին առաջարկել է լուծել Ղարաբաղի հարցը, բայց Երևանը գնաց իր ճանապարհով»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» բանավեճի ակումբի հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակին:

Պուտինը նշել է, որ «Ռուսաստանը երկար տարիներ Հայաստանին առաջարկել է լուծել Ղարաբաղի հարցը՝ հինգ շրջաններ փոխանցելով Բաքվին, որտեղից մարդիկ հեռացել են, բայց Երևանը գնաց իր ճանապարհով»:

«Մենք առաջարկել ենք շարժվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է ՌԴ ղեկավարը Վալդայ ակումբի հանդիպման ժամանակ։

Սակայն, իր խոսքով, Հայաստանի ղեկավարությունը գնաց իր ճանապարհով, և դա հանգեցրեց ստեղծված իրավիճակին։

«Ռուսաստանը աջակցում է խաղաղ կարգավորմանը, մենք հանդես ենք գալիս խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման օգտին։ Հայաստանն ինքն է ընտրում համաձայնագրի տարբերակը, մենք մեր կարծիքը չենք պարտադրի: Մենք աջակցելու ենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության»,- ասել է նա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս