Էրդողանի խոսնակը չի բացառել Փաշինյան -Էրդողան հանդիպումը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը թուրքական հեռուստաալիքի եթերում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր հանդիպման վերաբերյալ:

«‎ Նյու Յորքում մեր նախագահի և Փաշինյանը հանդիպելու էին, սակայն մի շարք պատճառներով չստացվեց,գուցե առաջիկայում Պրահայում ստացվի։ Նման հնարավորություն գոյություն ունի ։ Ադրբեջանի հետ այս հարցը քննարկում ենք ։ Նրանք էլ այս հարցում լուրջ են տրամադրված»:

Քալընը նշել է,որ չնայած Հայաստանում իշխանությունների վրա ճնշում է գործադրում, այնուամենայնիվ կարևոր է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր այսպես կոչված խաղաղության պայմանագիր ստորագրումը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս