Երգչուհի Իրինա Հարությունյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը։ Yerevan-Times-ը փորձել է Իրինա Հարությունյանից մանրամասներ իմանալ իր նոր աշխատանքից։
— Սիրելի Իրինա, մի քանի բառով ներկայացրեք, թե ինչի մասին է երգը, և ո՞վքեր են աշխատել ստեղծագործության վրա:
Իրինա. -Երգը համարձակ կերպար ունեցող աղջկա մասին է, ով իր սերն է արտահայտում իր սիրելի էակին։ Երաժշտության և խոսքերի հեղինակը Վահե Ալեքսանյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Վահե Հարությունյանը։ Հուսով եմ իմ երկրպագուներին դուր կգա իմ աշխատանքը։
— Ինչ նպատակներ ունեք առաջիկայում, և արդյո՞ք ձեր երկրպագուները երկար կսպասեն հաջրդ տեսահոլովակը դիտելու համար:
Իրինա . -Արդեն իսկ աշխատելով հաջորդ երաժշտության վրա, մենք նույն թիմով պատրաստվում ենք մինչ տարվա ավարտ ևս մեկ տեսահոլովակ նկարահանել։