Պուտինի մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո Ռուսաստանի սահմաններին հսկայական խցանումներ են գոյացել . (տեսանյութ)

Ռուսական լրատվամիջոցները փոխանցում են, որ արդեն գիշերվանց հսկայական խցանումներ են գոյացել Ռուսաստանի սահմաններին , դեռ երեկվանից գերծանրաբեռնված է եղել Վրաստան-Ռուսաստան սահմանը։ Այս պահին հաղորդվում է, որ նույն իրավիճակն է նաև Ռուսաստան-Ղազախստան սահմանը։

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել։ Պուտինը նշել է, որ հենց հայտարարության պահից կմեկնարկեն մոբիլիզացիոն աշխատանքները։

Զինվորական ծառայության զորակոչի կենթարկվեն միայն ներկայումս պահեստազորում գտնվող և, առաջին հերթին, զի-նված ուժերի շարքերում ծառայած, զինվորական որոշակի մասնագիտություններ և համապատասխան փորձ ունեցող քաղաքացիները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս