ՀԱՊԿ-ն անիմաստ կառույց է ․ Զոհրաբ Մնացականյան

ՀԱՊԿ-ի երեկվա գագաթնաժողովի արդյունքները զարմանալի չէին։ Այս մասին Թվիթերում գրել է Հայասստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Կառույցի գլխավոր քարտուղարին տարածաշրջան գործուղելու որոշումը դատարկ որոշում էր, որը նպատակ ուներ խուսափել կոլեկտիվ պատասխանատվությունից Հայաստանի դեմ հարձակման պայմաններում։ Գագաթնաժողովում հնչած ձևակերպումները՝ «տեղեկություններ գալիս են երկու կողմից», «դժվար է խոսել սահմանի նկատմամբ ոտ-ձնգության մասին, որովհետև այն սահմանազատված չէ» խոսում են այդ կառույցի անիմաստ լինելու մասին»։

Նշենք , որ երեկ ՀԱՊԿ Հավաքական անվ-տшնգության խորհուրդն արտահերթ նիստում առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված առաջարկների մշակման և իրավիճակի վերլուծություն համար։

Նիստում առաջարկվել են քայլեր, որոնք կարող են իրականացվել օպերատիվ կարգով։ Դրանց թվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի այցը հակш-մարտության գոտի՝ պետությունների ղեկավարների համար մանրամասն զեկույց կազմելու համար։

Մյուս քայլը ՀԱՊԿ Քարտուղարության և Միացյալ շտաբի աշխատակիցներից աշխատանքային խմբի ստեղծումն է իրավիճակի վերլուծության և առաջարակների համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս