Քիմիական զ ենք օգտագործելու համար Թուրքային մեղադրող ընդդիմադիր գործիչը ձերբակալվել է

Ստամբուլում ձերբшկալվել է «Թուրք բժիշկների միության» ղեկավար պրոֆեսոր Շեբնեմ Քորուր Ֆինջանջըն: Անկարայի գլխավոր դատախազության կողմից սկսված հետաքննության շրջանակներում նրան մեղադրանք է առաջադրվել «ահшբ-եկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» համար։ — «Է րմենիհшբեր»

Հետաքննություն սկսելու պատճառը եղել է նրա այն հայտարարությունը, ըստ որի, թուրքական բա-նակը քուրդ զ-ինյալների հետ բшխ-ումներում քիմիական զ-ենք է օգտագործել: Համացանցային մի հեռուստաալիքի տված հարցազրույցում Ֆինջանջըն ասել էր, որ նման եզրակացության է հանգել՝ զննելով սպш-նված քրդերի մարմինները: Թուրք պրոֆեսորն ասել էր, որ օգտագործվել է նյարդային համակարգն ուղիղ ախտահարող թունավոր գազերի տեսակներից մեկը:

Այս հայտարարությունը բուռն քննարկումների առիթ էր դարձել հասարակության շրջանում և հատկապես համացանցի թուրքական տիրույթում: Հայտարարությանը կոշտ էին արձագանքել հատկապես թուրք բարձրաստիճան պաշտոնյաները՝ հայտարարության հեղինակին անվանելով զրպարտիչ, «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության գործակալ և այլն:

Պրոֆեսորի նկատմամբ հետաքննություն էր սկսվել նաև Անկարայի Հանրապետական գլխավոր դատախազությունում, ինչի շրջանակներում էլ առաջադրված մեղադրանքի հիման վրա հոկտեմբերի 26-ին Ֆինջանջըն ձերբակալվել է:

Դատախազությունը պահանջել է նաև Ֆինջանջըին զրկել միության ղեկավարի ու այլ կենտրոնական կառույցներում զբաղեցրած ղեկավար պաշտոններից և դատարանի որոշմամբ անցկացնել «Թուրք բժիշկների կենտրոնական խորհրդի» նախագահի նոր ընտրություններ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս