Նիկոլ Փաշինյան . Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է չորրորդ հոդվածի հիման վրա և ռազմական աջակցություն խնդրել

Ազգային ժողովում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց , որ ՀԱՊԿ-ին դիմել է չորրորդ հոդվածի հիման վրա.

«Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք աջակցություն՝ այդ թվում և ռազ-մական՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումն ապահովելու համար : Հայկական կողմը նկատի է ունեցել նաև 2021 թվականի մայիսի 12-ին Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխ-nւժումը։ Սա մենք ֆիքսում ենք որպես քաղաքական նպատակ, որ ագ-րեunրը պետք է ՀՀ տարածքից դուրս գա»,- հայտարարեց վարչապետը։

Փաշինյանը գոհացուցիչ փաստ անվանեց սեպտեմբերի 13-ին ՀԱՊԿ նիստի գումարումը՝ կարծիք հայտնելով, որ տեղի է ունեցել անկեղծ ու բաց քննարկում։ «Կարծում եմ՝ իրավիճակի գնահատման առումով նվազագույն անհրաժեշտ որոշումներն այս փուլի համար կայացվել են»,- նշեց նա։

Բարձրաձայնելով Հայաստանի քաղաքական դիրքորոշումը՝ Փաշինյանն ասաց. «Հայաստանի և Ադրբեջանի միջև կա սահման, այդ սահմանը ճանաչված է, և այդ սահմանի ճանաչումը վավերացված է երկու երկրների կողմից։ Եթե Ադրբեջանն ասում է, որ այդպիսի բան չկա, ընդհանուր համատեքստում նրա արտահայտած մի շարք դիրքորոշումներ ընդհանրապես զրկվում են իմաստից և որևէ հիմնավորում չեն ունենում»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս