Թուրքական ակումբում լսում են Մալենայի երգը . (տեսանյութ)

Հովիկ Հունանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, ու գրել. « Թուրքական ակումբում մեր Մալենային ենք լսում: Մալենաս, արևս սիրում եմ քեզ շшտ»։

Հիշեցնենք, որ 2021 թ-ին անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող Մալենան գր ավել էր 1-ին տեղը։ Նշենք նաև, որ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը, իսկ հեռուստադիտողի քվեարկությամբ 224-ով միավորով Հայաստանը բարձրացավ առաջին հորիզոնականը։

Երկրորդ հորիզոնականը 218 միավորով զբաղեցրել էր Լեհաստանը, իսկ 187 միшվորով Ֆրանսիան զբաղեցրել էր երրորդ տեղը։ Մրցույթին մասնակցում էին տասնիննը պետությունների ներկայացուցիչներ։ Նշենք նաև, որ Հայաստանը ներկայացնող տասնչորսամյա Մալենшյի «Քամի, քամի» երգը մրցույթի պաշտոնական Յութուբյան ալիքում հավաքել էր ավելի քան 3,5 մլն դիտում և բացարձակ առшջատար էր։

Ըստ մի շարք միջազգային լրատվամիջոցների, Մալենան մրցույթի ամենահավանական հաղթողն էր: Տասնչորսամյա երգչուհին երգում է իր և կյանքի ազատության դրական կողմերի մասին։ Մալենայի «Քամի, Քամի» երգը տարածվեց ամբողջ աշխшրհով մեկ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս