Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից
Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում՝ Կրեմլում, կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպմանը:
Նշենք , որ այսօր Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը՝ նվիրված Հավաքական шնվ-տшնգnւթյшն պայմանագրի ստորագրման 30-ամյակին և ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակին։ Այս մասին ասվում է կազմակերպության կայքում։
Հաղորդվում է նաև, որ հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։
«ՀԱՊԿ Հավաքական шնվ-տшնգnւթյան խորհրդի անդամները կքննարկեն կազմակերպության պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը, դրա զարգացման հեռանկարները և կընդունեն հայտարարություն՝ նվիրված ՀԱՊԿ-ի տարեդարձին»,- ասվում է ՀԱՊԿ կայքում։
2022 թվականին Հայաստանը նախագահում է Հավաքական шնվ-տшնգnւթյան պայմանագրի կազմակերպությունը։
Հիշեցնենք Հավաքական шնվ-տшնգության պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում։