ԱՄՆ հայտարարությունը . «Ռուսաստանի ներխ nւժումը Վրաստան և Ուկրաինա ցույց են տալիս, որ Մոսկվան չի հարգում իր հարեւանների ինքնիշխանությունը»

ԱՄՆ պետդեպ.֊ի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում ի պատասխան հարցի, թե կա արդյոք վաշինգտոնյան ծրագիր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների առնչությամբ և եթե կա, ապա ինչով է տարբերվում Պուտինի տարբերակից, պատասխանել է, որ չի պատրաստվում մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության ջանքերը, որպեսզի նորից չկրկնի, որ Հայաստանն ու Ադրբեջնանն իրենք են որոշելու, թե ինչպիսի մոտեցում կցուցաբերեն առաջիկա բանակցություններին։

«1991 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի անկախության վերականգնումը շրջադարձային իրադարձություն էր։ Մենք շփվում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, դա անում ենք միայն մեկ նպատակով՝ վերջ տալ բռ-նnւթյանը եւ դնել այս երկրները կայուն եւ համապարփակ խաղաղության ճանապարհին: Մենք հորդորել եւ հասկացրել ենք այս երկրներին, որ նրանք պետք է հանդիպեն իրենց համար առավել օգտակար ձեւաչափով։ Մենք հավատում ենք ուղղակի երկխոսության օգտակարությանը՝ խնդիրների լուծման եւ կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է նա:

Նա հավելել է նաև ,որ աշխարհը գիտի Ռուսաստանի քաղաքականությունը հարևանների հանդեպ։

Փրայսի խոսքով՝ 2008 թվականին Ռուսաստանի ներխ-nւժումը Վրաստան եւ շարունակվող դшժան ներխ-nւժումն Ուկրաինա ցույց են տալիս, որ Մոսկվան չի հարգում իր հարեւանների ինքնիշխանությունը եւ դժվար թե երկարաժամկետ հուսալի գործընկեր լինի: «Մեր միակ նպատակն է օգնել այս երկրներին վերջ տալ բռ-նnւթյանը եւ հաստատել կայուն եւ համապարփակ խաղաղություն, որն այնքան շատ են ցանկանում Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները»,- շեշտել է նա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս