Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության բացման պաշտոնական արարողությունը:
Հայաստանի դրոշակակիրը բացման արարողությանը Նարեկ Մանասյանն էր:
Մարզիների անունից մարզիկների երդման տեքստը կարդաց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը, իսկ մրցավարների երդման արարողությունը կատարեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը:
Պաշտոնական արարողությանը բեմադրված էր հայկական էսքիզներով:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 22-30-ը: Առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:
Հայաստանի կազմը . Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ),Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյան: