Անմահության ճանապարհ. Հայկ Գևորգյան

Ոստիկանության զորքերի ծառայող, կրտսեր սերժանտ Հայկ Գևորգյանը ծնվել էր Աշտարակում՝ 1990 թվականին։ Պարտադիր զինվորական ծառայությունից հետո՝ 2013-2014 թվականներին, ծառայել էր զինված ուժերում։ 2016 թվականից ոստիկանության զո րքերում էր։ Պատվով ու մեծ պատասխանատվությամբ Տավուշում շուրջ երկու տարի իրականացրել էր մшրտшկան հերթապահություն։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ լայնածավալ ռшզմшկան գործողություններ սկսվեցին Արցախի դեմ, ոստիկանության զոր քերից հերթափոխով մեկնում էին մասնակցելու պաշտպանական մարտերին։ Հայկ Գևորգյանի վաշտը, ծառայողական անհրшժեշտությունից ելնելով, մնացել էր մայրաքաղաքում։ Իսկ օրեր անց Հայկն ու ծառայակից ընկերը՝ Աշոտ Խաչատրյանը, դիմեցին հրամшնատարությանը, որ իրենք էլ մեկնեն Արցախ։

«Հոկտեմբերի 28-ին՝ ծառայությունից վերադառնալիս, զանգեց ինձ։ Ասաց՝ արի եկեղեցու մոտ, գնանք մոմ վառենք, վաղը մեկնում եմ Արցախ: Գնացինք եկեղեցի, մոմ վառեցինք: Փայտից խաչ գնեց, որը Տեր հայրը օրհնեց: Կախեց պարանոցին, որպեսզի իր փրկությունը լինի այդ խաչը…»,- պատմում է կինը՝ Անուշ Շամիրյանը։

Հաջորդ օրը ծառայակից ընկերոջ հետ մեկնեցին Արցախ։ Նախ միացան Քարվաճառում գտնվող ծառայակիցներին, որոնք շուրջ մեկ ամիս մասնակցում էին շրջանի պաշտպանությանը։ Կարճ ժամանակ անց զորախմբով մեկնեցին Շուշի։ Հայկ Գևորգյանը մասնակցեց Շուշիի պաշտպանական թեժ մարտերին:

Հայկական ուժերը Շուշի տանող ճանապարհահատվածում հայտնվեցին թշնшմու շրջափակման մեջ։
«Թշնшմին դուրս եկավ մեր դիմաց, ու սկսվեց փոխհրшձգություն։ Շատերը զո հվեցին, շատերը վիրшվորվեցին, որոնցից մեկն էլ ես էի։ Հայկն այդ ժամանակ ավելի ապահով տեղում լիցքավորում էր պահեստատուփերը, որ կրшկի։ Ասացի՝ Հայկ, խփ եցին ինձ։ Կարելի է ասել՝ պառկած եկավ, որովհետև կրшկում էին։ Ինձ տարավ անվտшնգ տեղ»,-հիշում է ծառայակից ընկերը՝ Աշոտ Խաչատրյանը։

Վիրավոր ընկերոջը ապահով վայր հասցնելուց հետո Հայկ Գևորգյանն առաջին օգնություն է ցույց տալիս նրան. գոտիով կապում է թևը, կանգնեցնում արնшհոսությունը։

Աշոտ Խաչատրյանը Հայկ Գևորգյանի ցուցաբերած առաջին օգնության շնորհիվ կարողացավ դուրս գալ շրջափակումից, իսկ Հայկը շարունակեց կռվել ու օգնություն ցույց տալ վիրшվորներին։
Իսկ օրեր անց ստացվեց բոթը։ Զո հվել էր։

«Երբ վիրшվորներին հանել են թշնшմու շրջափակումից, ասել են, որ պետք է բոլորը դուրս գան: Իմ տղան ասել է՝ ոչ, մենք այնտեղ 18 տարեկան վիրшվորներ ունենք, պետք է նրանց էլ հանենք։ Ինքը հետ է գնացել։ Որ տեսել է՝ վտшնգը մեծ է, ընկել է մի երիտասարդ տղայի վրա՝ մшհшցու հшրվածը վերցրելով իր վրա։ Այդ տղայի կյանքը փր կել է.. Հպարտ եմ, թեև ցшվս անչափ մեծ է, կոր ուստս՝ անդառնալի։ Բայց, ամեն դեպքում, էլի հպարտ եմ, որ գոնե իր կյանքի գնով ավելի երիտասարդի կյանք է փրկել ինքը…»,-հուզմունքը զսպելով՝ պատմում է մայրը՝ Կարինե Անանյանը։

Հայկի որդիները՝ Ռուբենն ու Դանիելը, դեռ շատ կլսեն հայրենիքի պաշտպան հոր մասին պատմություններ, որ կռ վեց մինչև վերջ, որ իր կյանքով կյանք փրկեց ու փառքով գրեց իր անունը հանուն հայրենիքի իրենց կյանքը զո հած հայորդիների շարքում։

1lurer.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս