Շուռնուխում իր տունը այրողը արդեն երրորդ անգամ պшտերազմի մասնակից Արարատն էր` բոլորին հայտնի Աշխարհապետը

Գորիսի Փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը իր էջում գրել է

«Էսօր Շուռնուխում իր տունը այրողը արդեն երրորդ անգամ պшտերшզմի մասնակից Արարատն էր` բոլորին հայտնի Աշխարհապետը։ Ինձ միշտ թվացել է, եթե ունես կամքի ուժ ու պատրաստ ես գնալ մինչև վերջ, ուրեմն կարող ես հաղթել

Պարզվում է` այդքան էլ այդպես չէ։ Պատերազմի օրերին Աշխարհապետը միշտ ամենաշատն էր ոգևորում, որ գալիս էր համայնքապետարան բոլոր դռները բացում էր, բոլորին ջերմ բարևում ու միշտ հարցնում էինք` հը ի՞նչ կա, մի գոտեպնդող բան պիտի ասեր ու հումորն էլ անպակաս էր։

Էսօր տագնապ կար ձայնի մեջ, հիասթափություն ու մեծ ցшվ։ Խառը, դшժшն իրականությունից սիրտդ լցվում է։

Սովորաբար միշտ ապագան է անհանգստացնող, բայց հիմա մտածում եմ` ինչպիսի՞ն կլիներ մեր ներկան»։

Նշենք, որ երեկ Գորիս համայնքի ավագանու անդամ Արարատ Աղաբեկյանն այրել էր Շուռնուխում գտվող իր տունն ու ուղիղ եթերով դիմել Նիկոլ Փաշինյանին։

Տեսանյութը ստորև

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս