ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժամանումը Նիդերլանդներ . (տեսանյութ)

Երկօրյա պաշտոնական այցով ժամանեցի Նիդերլանդների Թագավորություն: Այս մասին տեղեկացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր Ասեն քաղաքի Ժոզեֆ եկեղեցում ներկա կգտնվեմ «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը:

Այցի շրջանակում մայիսի 11-ին հանդիպումներ կունենամ Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ:» , — գրել է Փաշինյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս