Համոզված էին՝ իրենց ոչինչ չի պատահելու․ Լենուղու խաչքար-հուշարձանը կհավերժացնի գյուղի 7 հերոսների հիշшտшկը

Արմավիրի մարզի Լենուղի գյուղում բացվել է Արցախյան երկու պատերազմներում զո հվшծ զի նծառայողների հուշապատն ու խաչքար-հուշարձանը: Դրա կառուցումը նախաձեռնել են զո հվшծ հերոսների ծնողները, գաղափարի շուրջ միավորվել է ամբողջ համայնքը։ Հուշակոթողը հավերժացնելու է գյուղի 7 հերոսների հիշшտшկը։

Արմավիրի մարզի Լենուղի համայնքի կենտրոնում կարմիր տուֆե պատին 7 զինվորի լուսանկար է: Նրանցից 1-ը զո հվել է, 2-ն ան հետ կո րել են Արցախյան առաջին պատերազմի ընթացքում, 4-ը 44-օրյա պատերազմի զո հեր են: 7 երիտասարդ կյանք, անկատար բազմաթիվ երազանքներ: Հայրենիքի նվիրյալներին համագյուղացիները կարճ են նկարագրում՝ բոլորն էլ լավն էին:

Նորիկ Մուրադյան՝ զո հվшծ Մուշեղ Մուրադյանի հորեղբայրը. «Որ վшտ լինեին, կգնայի՞ն, կյանքը կտայի՞ն հայրենիքին: Մեկն իմ եղբորորդին է՝ Մուշեղը: Առաջին օրը գնաց, 3 օր հետո զո հվեց: Մյուսներն էլ գերազանց տղերք էին՝ մեկը զին վորական բժիշկ էր՝ Գարիկը, Թաթուլը՝ ժամկետային զի նծառայող, Մուշեղն ու Սերյոժան կամավոր էին: Մյուս երքն էլ Ղարաբաղի առաջին կռվին էին անմшհшցել»:

27- ամյա Մուշեղ Մուրադյանից հարազատները տեղեկություն չէին ստացել սեպտեմբերի 30-ից: Երիտասարդն առավոտյան հասցրել է հաղորդագրություն ուղարկել քրոջը և վստահեցնել՝ ամեն ինչ կարգին է:

Քույրը՝ Արմանուշ Մուրադյանն է պատմում. «Եղբայրս սեպտեմբերի 28-ին կռվել է Ջաբրայիլում: 30-ի առավոտյան նամակ էր ուղարկել, որ ամեն ինչ նորմալ է, իսկ ցերեկը դե պքը տեղի էր ունեցել: Մենք ամսի 2-ին ենք իմացել»:

Հարազատներին միայն այն է փարատում, որ Մուշեղին շուտ են գտել ու հուղարկավորել. «Փառք Աստծո, նրա ոչ մի մասնիկ այնտեղ չի մնացել: Թող խաղաղություն լինի, կուզեմ՝ բոլոր գեր իները վերադառնան, ովքեր իրենց որդիների աճ յուն ները չեն գտել, թող Աստծո կամոք գտնեն ու խաղաղվեն»:

Ցшվի ու ցшսումի հետ կռ իվը դեռ չի ավարտվել: Որդիների հիշшտակը հավ երժшցնելու համար զո հվшծների ծնողները համայնքի կենտրոնում որոշել են խաչքար-հուշարձան կառուցել: Գաղափարի շուրջ համախմբվել է ողջ համայնքը: Վարդան Թովմասյան՝ զ ոհվшծ Թաթուլի հայրը։

«Սիրելի հայրեր, եկեք միասին երդվենք մեր տղաների լուսանկարների առջև, որ պիտի ապրենք արժանապատիվ, պիտի պարտավորվենք հարգել մեր երեխաների հայրենանվեր որոշումը: Իրենք այլընտրանք ունեցել են, կարող էին ապրել, բայց իրենք տվեցին իրենց կյանքը հանուն մեր հողի, հանուն իրենց կողքին կանգնած ընկերոջ»:

Թաթուլը ժամկետային զի նծшռայող էր, 2020-ի հունվարին էր զոր шկոչվել: Ժպտերես տղայի մասին խոսելիս ընկերները և հուզվում են, և ժպտում: Ասում են՝ նրա մեջ մարդկային բոլոր լավ հատկանիշներն էին ամփոփվել։

«Ծնողասեր, բոլորին հասնող, բոլորին պարզ հայացքով նայող, բնավորության գծերը՝ պարզ ու մաքուր, ժպիտը միշտ դեմքին, պատրաստակամ բոլորին օգնելու՝ մեծ, թե փոքր»։

44-օրյա պատերազմը Սերյոժա Ղուկասյանի համար առաջին կռիվը չէր: Ժամկետային ծառայության ընթացքում 2016թ․ Ապրիլյան քառօրյային է մասնակցել: Հենց այդ պատճառով էլ սեպտեմբերի 27-ից հանգիստը կո րցրել և միջոցներ է փնտրել, որ շուտ Արցախ հասնի: Հայը՝ Մամիկոն Ղուկասյանն է պատմում։

«Խառնվել էր իրար, ուզում էր գնալ, սեպտեմբերի 28-ին ծանուցագրով գնաց, հոկտեմբերի 25-ի առավոտյան դեպքը եղել էր: Ամուսնացած չէր, Երևանի տնտեսագիտական համալսարանի ուսանող էր»։

Հուշարձանի բացմանը ներկա է զինակից ընկերը՝ Արտյոմ Վարդանյանը: Նրա կողքին է զո հվել հրետանավոր Սերյոժա Ղուկասյանը, ինքը վի րшվորվել է։

«Միասին ենք եղել Արա լեռան գնդի կազմում, Ղարղաբազար տեղամասում, մարտնչելով եկել հասել ենք Ամարասի կողի սարը: Իր գիտելիքներով չի զիջել գործող զորшխմբին: Համոզված էինք, որ մեզ ոչ մի բան չի պատահելու»։

Համոզված էին, բայց պատերազմի դшշտում ոչինչ բшցшռել հնարավոր չէ: Սերյոժային հիշելիս մանկության ընկերոջ՝ Արամի կոկորդը սեղմվում է։

«Սեպտեմբերի 28-ին զանգեց, ես շուկայում էի, չկարողացա վերջին անգամ տեսնել իրեն: Զանգեց, աղմուկ էր, հարցրի՝ որտեղ ես, ասաց՝ ընկերդ գնում է թուրք խփ ելու: Ու այդ ընթացքում խոսել եմ միայն մեկ անգամ՝ հոկտեմբերի 18-ին, 20 վայրկյան: Ինձ չէր կարողանում զանգել, բայց ես ամեն օր հաղորդագրություն էի ուղարկում, որ տեսնեի ոնց է: Ինքը շատ պարտաճանաչ զի նվոր էր, հաշվարկի հրшմшնատար էր»:

Ջրականում ծառայությունն անցկացրած զինվորական բժիշկ Գարիկ Մանուկյանն էլ կնոջ ու 2 տարեկան դստեր հետ արձակուրդում էր, երբ պատերազմը սկսվեց: Ընտանիքին թողեց հայրենի գյուղում ու վերադարձավ: Մյուս հերոսների պես՝ պատվով կատարեց իր պարտքն ու անմшհшցավ:

Հայաստանի Հանրային Ռադիո

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս