Գերեվարված 2 կանանց վերաբերյալ կան հաստատված տվյալներ․ չի բացառվում, որ նրանց թիվն ավելին է. «Հետք»

Հայաստանի կառավարության տվյալներով՝ այս պահին Ադրբեջանում գերեվшրվшծ երկու կին կա, որոնցից մեկը լիբանանահայ Մարալ Նաջարյանն է։ Անհետ կորшծ կանանց վերաբերյալ «Հետքի» հետ զրույցում կառավարությունից որևէ տեղեկություն չհաղորդվեց։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գե րիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը «Հետքին» որոշ մանրամասներ հայտնեց գեր եվшրման հաստատված դեպքերի վերաբերյալ։ Փաստաբանը նշեց, որ գեր իներից և անհետ կորած կանանցից Հայաստան է վերադարձվել 5-ը, Ադրբեջանում գտնվող գերեվարված երկու կնոջ մասին կա հաստատված տեղեկություն, իսկ 3 անհետ կորածի մասին կան դեռևս չհաստատված փաստեր, կա գե րեվարման կանխավարկած։

«Մարալ Նաջարյանից բացի մնացած 4-ը այն քաղաքացիական անձինք են, որոնք չեն կարողացել լքել իրենց տները, չեն հասցրել տարհանվել և գե րեվարվել են։ Հայաստան վերադարձել են 5 գե րիներ, դեռևս Ադրբեջանում գտնվող 2-ի մասին մենք հաստատ գիտենք, իսկ մնացածի մասին հարևաններն ու հարազատներն են տեղեկացրել»,- մեզ հետ զրույցում նշեց Սահակյանը։

Զո հված կամ սպանված կանանց վերաբերյալ այս պահին հավաքագրվում է ինֆորմացիա, Սիրանուշ Սահակյանը հայտնեց, որ տվյալները ցուցակագրել են, որոշակի պատկեր կարելի է ստանալ, սակայն դեռևս ամբողջական չէ։

Սպшնված կամ գե րեվարված կանանցից ոմանք, ըստ փաստաբանի, եղել են ՀՀ քաղաքացիներ, որոնք կամ եղել են ծառայության մեջ, կամ Արցախ են մեկնել կամավորական աշխատանքների համար։

Ադրբեջանից վերադարձած կին գե րիների վերաբերյալ փաստաբանը նշեց, որ նրանց առողջական վիճակը բավարար է, հատուկ հոգեբանական աջակցություն չի ցուցաբերվում։ Գերեվարված անձինք բարձր և միջին տարիքի են, երիտասարդ կանայք չկան։

«Մենք հիմա աշխատում ենք այլ նպատակով, որպեսզի փաստագրենք այնտեղ տեղի ունեցած խшխտումները, ունենանք նկարագրություն, որպեսզի կարողանանք ներկայացնել նրանց շահերը Եվրոպական դատարանում»,- նշեց Սահակյանը։

Ըստ փաստաբանի՝ համոզմունք ունեն, որ գե րիների նկատմամբ կատարվող բռնությունը համակարգված է, որոշ տվյալներ դեռևս չեն հրապարակվում՝ Ադրբեջանում գտնվողների շահերից ելնելով, սակայն բռն ությունը եղել է անխտիր՝ հաշվի չառնելով որևէ հատկանիշ՝ կին լինելը, ծեր լինելը, խո ցելի խմբում լինելը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս