«Սա պատմական պահ է» . Ֆինլանդիան և Շվեդիան պաշտոնապես դիմեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու համար

Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ի Բրյուսելում գտնվող կենտրոնակայանում պաշտոնապես դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Այս մասին հայտնում են Եվրոպական մի շարք լրատվամիջոցներ։

ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի դեսպան Կլաուս Կորհոնենը և Շվեդիայի դեսպան Աքսել Վերնգոֆը դիմումներ են ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին՝ պաշտոնապես սկսելով գործընթացը, որը վերջ կդնի Ֆինլանդիայի և Շվեդիայի չեզոքությանը:

«Սա հիանալի օր է մեր шնվտшնգnւթյшն համար կրիտիկшկшան պահին: Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու իր ուղին: Դուք ձեր ընտրությունը կատարել եք ժողովրդավարական գործընթացից հետո, և ես ողջունում եմ այն: Ֆինլանդիան և Շվեդիան կամրապնդեն մեր ընդհանուր шնվտшնգnւթյnւնը: Սա պատմական պահ է»,- ասել է Յենս Ստոլտենբերգը։

Այժմ Հյուսիսատլանտյան դաշինքի 30 դաշնակիցներից յուրաքանչյուրը պետք է համաձայնեցնի երկրների հայտերը։

Նշենք , որ այս պահի դրությամբ դաշինքից միակ դեմ պետությունը Թուրքիան է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս