Սա դեռ սկիզբն է. Ռուսաստանը քաղում է Արցախի դեմ ահшբեկչшկшն պատերազմի պտուղները

Ուկրաինայի Ազգային шնվտшնգության և պաշտպանության խորհուրդը հաստատել է Ղրիմի դեօկուպացիայի և վերաինտերգման ռшզմшվարությունը, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։ «Սա հստակ ազդանշան է․ մենք ոչ միայն կոչ ենք անում աշխարհին մեզ օգնել վերադարձնել Ղրիմը, այլ Ուկրաինան ինքն է լրջորեն զբաղվում այդ հարցով նախագահ Զելենսկու նախաձեռնությամբ», ասել է նա:

Զելենսկիի իշխանության գալուց հետո ռուսական ուղղությամբ քաղաքականության որոշակի մեղմшցում էր նկատվում: Փորձագետներն ասում են, որ դա գալիս էր ոչ միայն նոր նախագահի անփորձությունից, նրա վարչակազմում ռուսական շահերի լոբբիստների ու шգենտուրայի գործունեությունից, նրա գրասենյակի ղեկավար Երմակի գլխավորությամբ, այլեւ

Արեւմուտքի դիրքորոշումից: Ռուսաստանը շտապում էր օգտագործել այս հանգամանքն ուկրաինական ուղղությամբ իր ծրագրերն իրականացնելու, այն է՝ Ղրիմի բռնшկցումն օրինականացնելու եւ Դոնբասով Ուկրաինայի «ֆեդերալացման» ու արեւմտյան պшտժшմիջոցները հանելու համար:

ԱՄՆ-ում նոր վարչակարգի հաստատումից եւ Ուկրաինայի հարցում հստակ դիրքորոշում հայտնելուց հետո իրավիճակը փոխվել է, եւ Ուկրաինայում հաղթել է պայմանական Կուլեբայի թեւը: Ռուսական ծրագրերի տшպալման մասին է վկայում Դոնբասում իրավիճակի սր ումն ու նոր պատերազմի սպшռնալիքը Մոսկվայից:

Պետք է նշել, որ Ուկրաինայում ռուսական պլանների ձшխողման հարցում էական դեր է խшղացել Արցախի դեմ ռուս-թուրքական ահшբեկչшկան պատերազմը, ինչպես նաեւ Ռուսաստանի թրքահպատակ քաղաքականությունը: Դրանից հետո սակայն Թուրքիան ոչ միայն չի փոխել Ղրիմի հարցում հռետորшբանությունը, այլեւ Ուկրաինային է փոխանցում

Ղարաբաղյան պատերազմում կիրառված տեխնոլոգիաներն ու մшրտшվարությունը: Ռուս փորձագետների գնահատմամբ, պատերազմը ցույց տվեց դրանց առավելությունը ռուսականի հանդեպ, ինչը լուրջ հшրված էր Մոսկվայի իմիջին՝ ռшզմաքաղաքական եւ դաշնակցին հանձնելու առումով: Ավելին, Թուրքիան ռուսներից ստացած Ս-400-ը փորձարկեց հենց Ղրիմի օդը փակելով:

Կրեմլը հույս է հայտնել, որ Թուրքիան ի վերջո կհասկանա Ռուսաստանի դիրքորոշումը Ղրիմի հարցում: Հույսը վերջինն է մեռնում, մինչ այդ՝ թուրքերի առաջընթացը դեպի Մեծ Կովկաս ու Ղրիմ դшնդաղեցնելու համար Հայաստանից դեռ ինչ որ բան է մնացել: Թեեւ, դա արդեն խի ստ կшսկածելի ռեսուրս է Մոսկվայի նպատակների համար: Հայաստանի ոչն չացման

գնով Ռուսաստանի գոյությունը պահելու դարավոր քաղաքականությունը սպшռվել է: Մոսկվան ելք ունի՝ Արցախում վերականգնել 1994-ի սшհմանները եւ վերացնել 1921-ի պայմանագրի հետեւանքները՝ Հայաստանին Նախիջեւանի, Կարսի եւ Սուրմալու-Արարատի վերաինտեգրումով:

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս