Այլ երկրների քաղաքացիները կարող են հատել հայ-վրացական սահմանը՝ անցակետերի ցամաքային սահմանով ՀՀ մուտք գործելու համար, սակայն հետևյալ պայմանով… ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Այլ պետությունների քաղաքացի հանդիսացող անձինք կարող են հատել հայ-վրացական սահմանը՝ անցակետերի ցամաքային սահմանով Հայաստան մուտք գործելու համար, սակայն այն պայմանով, որ կունենան COVID-19- ի համար պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով

բացասական լաբորատոր թեստը հաստատող փաստաթուղթ (ոչ ավել, քան յոթանասուներկու ժամ առաջ արված): Հակառակ դեպքում նմուշառումն իրականացվում է անցակետում, և անձը պարտավոր է ինքնամեկուսանալ մինչ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը (նախկինում տվյալ պահանջը կիրառվում էր
միմիայն օդային սահմանային անցակետերում): Այս մասին հայտնում է Jnews.ge-ն: Այս ինֆորմացիայի հրապարակումից հետո Վրաստանի բազում քաղաքացիներ դիմել են Jnews հայ-վրացական խմբագրություն` Իրազեկվելու, թե արդյոք իրենք կարող են լքել պետությունը: Կառավարության թ եժ գծից JNEWS-ին տեղեկացրել են, որ Վրաստանի քաղաքացին չի կարող հատել

ոչ Հայաստանի, ոչ էլ Ռուսաստանի Դաշնության հետ սահմանը, քանի դեռ Վրաստանը չի բացել այս պետությունների հետ սահմանները: «Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ռուսաստանի սահմանը: Վրաստանը դեռ չի բացել իր սահմանը տվյալ պետությունների հետ: Որպես բացառություն,

նրանց կարող է թույլ տրվել հատել սահմանը, տվյալ դեպքում նրանք պետք է դիմեն Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը` ՀՀ մեկնելու համար, իսկ ՌԴ մեկնելու համար` ռուսական առաքելությանը: այժմ Վրաստանի քաղաքացիները չեն կարող հատել այդ սահմանները»,-հայտնել են Վրաստանի կառավարության թ եժ գծից:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս