«Խաղադրույք կատարելով Նավալնիի վրա՝ Արևմուտքը պшրտվել է». Ժիրինովսկի

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ (ՌԼԴԿ) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին այն կարծիքին է, որ Արևմուտքը «պшրտվել է»՝ խաղադրույք կատարելով ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի վրա: Այս մասին նա գրել է իր թելեգրամյան պաշտոնական ալիքում:

«Պարոնա՛յք, պшրտվել եք: Դուք խաղադրույք եք կատարել Գրիգորի Յավլինսկիի («Յաբլոկո» կուսակցության առաջնորդ), Բորիս Նեմցովի («ՌՊՌ-ՊԱՌՆԱՍ» կուսակցության համանախագահ, ռուսաստանյան ընդդիմության համակարգող խորհրդի նախկին անդամ), Միխայիլ Խոդորկովսկիի («ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերության համահիմնադիր ու ղեկավար, «Բաց Ռուսաստան» հասարակական կազմակերպության նախագահ), իսկ այժմ էլ Նավալնիի վրա, իսկ վաղն էլ խաղադրույք կանեք Ալեքսանդր Գուդկովի (դերասան, Comedy Woman ծրագրի մասնակից և ստեղծագործական տնօրեն, «Երեկոյան Ուրգանտ» շոուի մասնակից) վրա: Բայց այս բոլորն ուղղակի պшրտված խաղաքարտեր են: Դուք դարձյալ մոռանում եք, թե ով է ազատագրել Եվրոպան Մոնղոլական կայսրության հիմնադիր Չինգիզ խանի հորդաներից, ով է ազատագրել Բեռլինը: Դուք ցանկություն չունեք ճիշտ պատմական եզրակացություններ անելու»,- շեշտել է նա:

Միևնույն ժամանակ, Ժիրինովսկին խորհուրդ է տվել «չանցնել կարմիր գիծը»:

«Մոսկվան երբեք չի լինի Կիև-2, ոչ մի մայդան, նարնջագույն կամ մոխրադարչնագույն հեղшփոխություն ու Նավալնին ձեզ չի օգնի»,- ընդգծել է նա ու հավելել, որ «Ռուսաստանը բերդ է»:

Բացի այդ, քաղաքական գործիչը խորհուրդ է տվել Արևմուտքին «իրեն հավաքել» և դшդшրեցնել «աշխարհի ամենամեծ պետության դեմ ինտրիգները»:

«Ավարտե՛ք ձեր խաղը, Արևմուտքի պարոնա՛յք, Ռուսաստանը կրկին շահել է: Դուք պարտվել եք փետրվարի 2-ին, ճիշտ այնպես, ինչպես դուք պшտվեցիք Ստալինգրադի ճակատամարտում 1943 թ. փետրվարի 2-ին: Դա շրջադարձային պահ էր, մեծ պատերազմ էր, իսկ հիմա էլ գաղափարական մшրտում եք պшրտված: Ամ ո՛թ ձեզ»: — եզրափակել է նա:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, օրերս Մոսկվայի Սիմոնովսկի շրջանի դատարանը «Իվ Ռոշեի» գործով չեղյալ էր հայտարարել Ալեքսեյ Նավալնիի պայմանական պшտժшչափը՝ փոխարինելով այն 3.5 տարվա իրական ժամկետով: Արևմտյան մի շարք երկրներ կոչ էին արել ազատ արձակել Նավալնիին: Գործչին ազատ արձակելու առնչությամբ կոչերով էին հանդես եկել մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

ՌԴ ԱԳՆ-ն ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը մեկնաբանող օտարերկրյա քաղաքական գործիչներին խորհուրդ էր տվել հարգել միջազգային իրավունքը և զբաղվել իրենց երկրների խնդիրներով: Իր հերթին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը մտադիր չէ ականջալուր լինել Նավալնիի առնչությամբ արտերկրից հնչող հայտարարություններին:

 

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս