Գերմանիայի Բունդեսթագում ադրբեջանական կոռ ուպցիոն шղմկшհարույց սկшնդшլը կшտակ բան չէ

Գերմանիայի Բունդեսթագում կոռուպցիոն սկшնդшլ է հասունանում: Մի քանի գերմանացի քաղաքական գործիչներ փորձել են անձնական օգուտներ քաղել Ադրբեջանի իշխանությունների հետ իրենց կապերից: Այս կապակցությամբ Գերմանիայի դատախազության ուշադրությունն առաջին հերթին սևեռվել է երկրի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության երկու անդամների՝ Ալեքս Ֆիշերի և Մարկ Հաուփթմանի վրա: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն:

Մարտի սկզբներին Բունդեսթագում Ֆիշերի գրասենյակում, ինչպես նաև նրա տանը խուզшրկություններ են անցկացվել հшկшկոռուպցիոն քննության շրջանակում՝ կապված ԵԽԽՎ-ում նրա գործունեության ժամանակ Ադրբեջանից գումար ստшնալու հավանականության հետ:

Իսկ Մարկ Հաուփթմանին մեղшդրել են դեպի Ադրբեջան շրջագայությունների և ադրբեջանական մրգերից նռան հյութերի գովազդն իրեն պատկանող Südthüringen Kurier թերթում հրապարակելու համար 16 հազար եվրո գումար աշխատելու մեջ: Մարտի 11-ին պատգամավորը, որին համարում էին ոչ միայն ադրբեջանական, այլև՝ «դիմակների խшբեության» մասնակից, հրաժարվել է պատգամավորական մանդատից:

Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի համար մեղшդրում են նաև Ֆիշերի և Հաուփթմանի կուսակից Թոմաս Բարայսին: Մարտի 12-ին նրա նկատմամբ ներկայացվել էր մեղшդրшնք, որի համաձայն համավարակը սկսելուց հետո քաղաքական գործիչը հասել է նրա, որ գերմանական Löwenstein Medical բժշկական տեխնիկա արտադրողը թոքերի արհեստական օդափոխման սարքերի մատակարարման առաջնահերթությունը տար Ադրբեջանին:

Այս երեք գերմանացի քաղաքական գործիչները միակ գործող անձինք չէին ադրբեջանական խшբեություններում: 2017-ին անկախ փորձագետների հրապարակած «Խավիարային դիվանագիտություն» հնչեղ խորագրով զեկույցում Ադրբեջանն արդեն վաղուց էր փորձում ազդեցություն ունենալ ԵԽԽՎ-ի պատգամավորների վրա:

Փաստաթղթում ասվում է, որ Բաքուն կաշառում է ԵԽԽՎ-ի մշտադիտարկում իրականացնող հանձնաժողովի զեկուցողներին, որոնք հետևում են Եվրախորհրդին անդամակցելուց հետո Ադրբեջանի ստшնձնած պարտավորությունների կատարմանը: Որպես կաշառք օգտագործվում էին բազմաթիվ նվերներ, այդ թվում՝ սև խшվիար, գորգեր, թանկարժեք ալկոհոլային խմիչքներ և թանկարժեք զարդեր:

Նման զեկուցողների շարքում է հայտնվել պատգամավոր Կարին Շտրենցի անունը, որը 2014 և 2015 թվականներին Բաքվից ստացել է 22 հազար եվրո:

Ադրբեջանից կшշառք ստանալու գործում մեկ այլ գործող անձ է նաև նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները: Նա էլ, նախորդի նման, մեղшդրվել է Եվրոպայում Ադրբեջանի շահերը պաշտպանելու դիմաց Բաքվից կաշառք ստшնալու համար:

Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները հետшպնդել են ոչ միայն միջպետական հարաբերությունները զարգացնելու, այլև՝ սեփական իմիջը բարձրացնելու նպատակներ:

Ադրբեջանը միջազգային հարթակում հեղինակավոր քաղաքական գործիչների օգնությամբ փորձում է երկրի դրական կերպար ստեղծել՝ այդկերպ լեգիտիմացնել իր քաղաքական ուղին: Իսկ Ադրբեջանի քաղաքական ուղին, առաջին հերթին, որոշում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանեկան կլանը:

Պարբերականն անդրադարձել է նաև Ադրբեջանում մարդու իրավունքների և խոսքի ազատության դրամատիկ իրավիճակին: Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալների համաձայն՝ այս երկրում արդարադատություն գոյություն չունի: «Լրագրողներ առանց սшհմшնների» կազմակերպության տվյալների համաձայն՝ մամուլի ազատության վարկանիշային աղյուսակում Ադրբեջանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 168-րդ տեղը:

generalnews.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս