Վերջին բաժանարար գիծը․ Ինչ է կատարվում Հայաստանում

Ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Գլխավոր շտաբը կարծում է, որ «գործող իշխանության անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում թույլ տրված սխա լները երկիրը հասցրել են կոր ծանման եզրին»։ Այսօր Պաշտպանության նախարարության մոտ տեղի է ունեցել սպաների ակցիան՝ ի պաշտպանություն Գլխավոր շտաբի՝ եւ կառավարության հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարության։

Պետականության կո րստի սպառ նալիքի մասին խոսում են ինչպես Բաղրամյան պողոտայում հավաքված ընդդիմությունը, այնպես էլ Հայաստանում շատ փորձագետներ։ Խոսքը նախեւառաջ Սյունիքի եւ բանակի, նաեւ այն մասին է՝ արդյոք Հայաստանի կառավարությունը մտադիր է պահպանել ինքնիշխան հայկական պետականությունը։

«Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ համագործակցության։ Քանի՞ անգամ են հանդիպել փոխվարչապետերը։ Հիմա Հայաստանը հրաժ արվում է համագործակցելուց։ Հիմա Հայաստանն ուզում է խան գարել Զանգեզուրի միջանցքի իրագործմանը։ Բայց դա չի հաջողվի նրանց։ Մենք կստիպենք նրանց», ասել է Ալիեւը։ «Զանգեզուրի միջանցքը պատմական ձեռքբերում է։ Այն, որ այդ հարցը հատուկ արտացոլված է Եռակողմ համաձայնագրում, մեզ համար քաղաքական մեծ հաղթանակ է», ասել է Ալիեւը, որն ավելի վաղ Զանգեզուրն անվանել էր «պատմական ադրբեջանական հող»։

Ալիեւի այս հայտարարությունից հետո տեղի ունեցան ԱՄՆ պետքարտուղար Թոնի Բլինքենի եւ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաեւ Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆի եւ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցները։

Ինչպե՞ս է Հայաստանը խոչ ընդոտում «Զանգեզուրի միջանցքին»։ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը կրկին ընդգծել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում խոսք չկա որեւէ միջանցքի ստեղծման մասին։ Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանի տարածքով ցանկացած հաղորդակցություն պետք է Երեւանի իրավազորության տակ լինի։

Այդ հայտարարությունները բավարա՞ր են լրջագույն մարտ ահրավերների հաղթ ահարման համար։ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունները կորելացվու՞մ են պաշտպանության նախարարի գործողությունների հետ, որը խոսում է ռուսական բազայի ընդլայնման, Սյունիքում հաղորդակցությունների ռուսական վերահսկողության մասին։ Եթե իրավազորությունը հայկական է, ինչու՞ են անհր աժեշտ ռուսական ու ժեր, որոնք համատեղ են գործում թուրքերի հետ։

«Գործող իշխանությունը Արցախի, ինչպես նաեւ Սյունիքի էջը փակված է համարում», – կարծում է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ Նրա խոսքով, թշն ամին երրորդ երկրների ընկերությունների անունով Սյունիքի հողեր է գնում, իրականացնում է հայերի անա րյուն վտա րում։

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը բանակին կոչ է անում անել այն, ինչը ցանկացած պետության բանակ անում է պետության փլո ւզման հարյուրտոկոսանոց վտա նգի ժամանակ։ «Սկսվել եւ մեծ թափով ընթանում է Հայաստանի թուրքաֆիկացումը՝ զեն քով, պրոպա գանդայով, տնտեսությամբ, հետո կգան թուրքական բանկերը, բիզնեսները, որոնք սահուն կխ ժռեն ամեն ինչ։ Ահ ռելի քանակությամբ ձեռք կբերվեն անշարժ գույք եւ հողեր։ Կստիպեն փոխել օրենքները։ Մեր առաջ դրված հարցը մեկն է՝ պահո՞ւմ ենք Հայաստանը, թե ոչ։ Այլ բաժանարար գիծ հիմա չի կարող լինել», ասել է նա։

lragir.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս