Ռուսաստանը Ղրիմում նոր գունդ է ձևավորում

Ռուսաստանի Հարավային ռա զմական շրջանում՝ Ղրիմում, մինչև տարեվերջ նոր օդադեսանտային գունդ կձևավորվի։ Գնդի մշտական տ եղակայման վայրը Թեոդոսիայում է լինելու։

Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Գունդը ձևավորվելու է ՌԴ ԶՈւ Օդադեսանտային ուժերի կազմում գտնվող 56–րդ առանձին դեսանտագրոհային բրիգադի հիմքով։ Բրիգադի մշտական տեղակայման վայրը Վոլգոգրադի մարզի Կամիշին քաղաքում է։

Նախարարը նաև հայտնել է, որ Ռուսաստանին միանալուց հետո Ղրիմում Սևծովյան նավ ատորմի խմբ ավորումների թվաքանակը հասել է 25.000 զինծառայողի։

Նշենք, որ 2019 թվականին Ղրիմում օդադեսանտային գումարտակի հիմքով կազմվել էր 97–րդ օդադեսանտային գունդը։ Գունդը 7-րդ օդադեսանտային դիվի զիայի կազմում է, որը Սիրիայում մար տական գործողությունների փորձ ունի։

razm.info

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս