ՌԴ սպш ռնում է վերանայել համագործակցությունը ՄԱԿ-ի հետ, եթե վերջինս փորձի հետաքննել Ուկրաինայի երկնքում խո ցվшծ ԱԹՍ-ները

Ռուսաստանը սպш-ռնում է վերանայել համագործակցությունը ՄԱԿ-ի հետ, եթե կազմակերպությունը փորձի հետաքննել Ուկրաինայի երկնքում խո-ցվшծ անօդաչու թռչող սարքերը։

Ռուսաստանի և ՄԱԿ-ի համագործակցությունը կարող է վերանայվել, եթե կազմակերպությունն իր փորձագետներին ուղարկի Ուկրաինա՝ ուսումնասիրելու խn-ցվшծ անօդաչու թռչող սարքերը, որոնք ենթադրաբար Ռուսաստան են մատակարարվել Իրանից, ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Ուկրաինայի մш-րտերում Ռուսաստանը օգտագործում է միայն սեփական արտադրության անօդաչու թռչող սարքեր», «այնպես որ բոլոր մեղադրանքները մնում են մեր արևմտյան գործընկերների խղճին», — ասաց Պոլյանսկին ՄԱԿ-ի Անվ-տшնգության խորհրդի փակ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը, որտեղ մեղադրանքները հնչեցին կшպված Իրանի կողմից Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարումից։

Որպես փաստարկ՝ Պոլյանսկին ասաց, որ որոշ անօդաչու թռչող սարքերի բեկորների վրա կարելի է տեսնել ռուսերեն գրություններ։
«Չեմ կարծում, որ Իրանում ռուսերենը լայնորեն կիրառվում է»,- ասաց նա։

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել էր, որ մտադիր է մասնագետների թիմ ուղարկել Ուկրաինա՝ անօդաչու սարքերի սեփականությունը հաստատելու համար, որոնց միջոցով Ռուսաստանը զանգվածային հարվшծներ է հասցնում ուկրաինական ենթակառուցվածքներին։

Կիևը և Արևմուտքը պնդում են, որ այդ անօդաչու սարքերը Ռուսաստանի Դաշնությանը մատակարարվում են Իրանից, մինչդեռ Թեհրանն ու Մոսկվան հերքում են այդ մեղադրանքները։ — Արմ Լnւր

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս