ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգը ապրիլի 24-ը հռչակեց «Ցեղաս պանության հիշատակի օր» և պետական տոն և ոչ աշխատանքային օր

Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Էդրին Նազարյանի ջանքերով ընդունվել է ապրիլի 24-ը՝ որպես Հայոց ցեղաս-պանության հիշատակի օր դարձնելու օրենսդրական նախաձեռնությունը։

Օրինագիծը պահանջում է, որ ամեն տարի ապրիլի 24-ին Կալիֆորնիայի բոլոր համայնքային քոլեջներն ու պետական դպրոցները փակվեն, իսկ պետական ծառայողներին կտրամադրվի վճարովի արձակուրդ:

«Օրենսդիրը հայտարարում է, որ Ցեղաս-պանության հիշատակի օրը բոլորի համար կլինի անցյալ և ներկա ցեղաս-պանությունների մասին անդրադառնալու օր, բայց հատկապես նրանց համար, որոնք զգացել են այդ վшյ-րшգությունների ազդեցությունը, որոնք ապաստան են գտել Կալիֆորնիայում։ Այն ներառում է, բայց չսահմանափակվելով Հոլոքոստը, Գոլոդոմորը, հայ, ասորի, հույն, կամբոջական և ռուանդական համայնքների ցեղաս-պшնությունները։ Ցեղաս-պանության հիշատակի օրն ամեն տարի նշվելու է ապրիլի 24-ին, որը հայտնի է նաև որպես Հայոց ցեղաս-պանության հիշատակի օր, այն շաբաթվա ընթացքում, երբ Կալիֆորնիա նահանգն ավանդաբար ճանաչում է Ցեղաս-պանության իրազեկման շաբաթը»: Գրված է օրինագծի տեքստում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս