Իտալիայի վարչապետ կդառնա Հայամետ Հայաստանի մեծ բարեկամ Ջորջիա Մելոնին , ով ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաջարկել էր պաշտպանել Արցախի մշակութային ու կրոնական ժառանգությունները , և կոչ արել դա տապարտել Էրդողանին և Ալիևին

Իտալիայում սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունի ուլտրաաջային և կենտրոնամետ դաշինքը,- ասվում է «Cattaneo» ինստիտուտի կատարած ուսումնասիրության մեջ, ըստ որի դաշինքը հնարավորություն ունի 400 մանդատից 245 մանդատ վերցնել։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ ամենաներկայացուցչական կուսակցությունը լինելու է «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը։ Դաշինքի նախընտրական խոստումներից ելնելով՝ հաղթանակի դեպքում դաշինքը նախատեսում է նվազեցնել հարկերը, բարձրացնել թոշակները և սահմանափակել անօրինական միգրացիան։

Պահպանողական դաշինքը ներառում է Ջորջիա Մելոնի ծայրահեղ «Իտալիայի եղբայրները», Մատեո Սալվինիի «Լիգան», Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ Իտալիան» և մի քանի փոքր կենտրոնամետ դաշնակիցներ:

Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ սահմանադրական այս փոփոխություններից մեկը՝ նախագահի ուղղակի ընտրությունը, գլխավոր առաջնահերթությունն է «Իտալիայի եղբայրների» համար, որոնց առաջնորդ Ջորջիա Մելոնին, ամենայն հավանականությամբ, կդառնա Իտալիայի վարչապետ:

Նշենք , որ 2018 թվականին Ջորջիա Մելոնին ստացել է հայկական խաչ ։

«Սա շատ գեղեցիկ նվեր է , որը հիշեցնում է հայ ժողովրդի ինքնությունն ու ավանդույթները, որն իր արմատներն ունի աստվածաշնչյան և քրիստոնեական ավանդույթներից: Եվ դա նաև հնարավորություն էր քննարկելու աշխարհում քրիստոնյաների հшլшծшնքների ներկայիս դրաման. մի թեմա, որը Իտալիայի եղբայրները ցանկանում են շարունակել հետшպ-նդել ամենուր՝ սկսած խորհրդարանից»: , — ասել էր «Իտալիայի եղբայրներ»-ի նախագահ Ջորջիա Մելոնին:

2019 թվականին Ջորջա Մելոնի գրեց . «Ապրիլի 24-ը Հայոց ցեղաս-պանության հիշատակի օրն է. 1915-1916 թվականներին երիտթուրքերը 1.500.000 մարդ կn-տnրեցին: Այս nղ-բերգությունը ճանաչվել է ՄԱԿ-ի, Եվրոպական Խորհրդարանի և Վատիկանի կողմից, բայց ամոթալի կերպով հերքվում է Էրդողանի կողմից: Նաև այս պատճառով է Իտալիայի Եղբայրներ կուսակցությունը «ոչ» է ասում Թուրքիային Եվրոպայում:

2020 թվականին Ջորջա Մելոնի գրեց . «11 միլիոն են աշխարհով սփռված հայերը: Այս հնագույն և առատաձեռն ժողովրդի սփյուռքին և Ցեղաս-պանության զn-հերին հարգանքի տուրք մատուցելու նպատակով՝ Պաոլո Քեշիշօղլուն և Սարգիս Ղազարյանը հուզիչ կարճամետրաժ ֆիլմ են նկարահանել «Ես հայ եմ» վերնագրով, որտեղ ներկայացրել են Իտալաիյի 40 հայերի դեմքերը և ձայները»:

«Իտալիայի եղբայրներ» կուսակցության նախագահ Ջորջա Մելոնի 44 օրյա պատ-երազմից հետո գրեց .

«Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաջարկել ենք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ պաշտպանելու մշակութային ու կրոնական ժառանգությունը: Դա «մշակույթի կապույտ սաղավարտների» ներգրավմանը հասնելու առաջին քայլն է, որը Իտալիայի եղբայրները առաջարկել են պաշտպանելու հայկական եկեղեցիներն ու քրիստոնեության խորհրդանիշները, որոնք այդ տարածքներում առկա են հազարամյակներ և այժմ սպш-ռնալիքի տակ են: Մենք նորից դիմում ենք Կառավարությանը` աջակցելու այս նախաձեռնությանը բոլոր համապատասխան ատյաններում. Իտալիան չի կարող անտարբեր մնալ»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս