Եռակողմ հայտարարությունից հետո գլխավոր հարցերից մեկն այն է, թե ինչ է լինելու հայկական բանակը օկուպացված Արցախում։ ՊԲ-ն հայտարարեց, որ ՊԲ-ն կա եւ միշտ լինելու է։
Միեւնույն ժամանակ, ռուսական հատուկ ծառայությունների հետ կապված տարատեսակ ալիքներում ու հայաստանյան զլմներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում Արցախի ՊԲ համալրման խնդիրների կապակցությամբ։ Հայաստանում ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են ծնողների ցույցեր, որոնք պահանջում են իրենց որդիներին Արցախ չտանել։
Հայտնի է դարձել, որ Բաքուն չի ստորագրել ռուս խաղաղապահների տեղակայման պայմանագիրը։ Ըստ տեղեկությունների, Բաքուն լրացուցիչ պահանջներ է դրել այդ պայմանագրի ստորագրման համար, որոնցից մեկն այն է, որ հայկական զորք չպետք է լինի Արցախում՝ ոչ ՀՀ զինվшծ ուժերը, ոչ Արցախի ՊԲ-ն։
Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ պшտերшզմի նպատակներից մեկը Արցախի բանակի ոչնչшցումն էր մшրդուժի եւ սպшռшզինության առումով։ Դա հիմնականում իրագործվեց հարավում, որը ռուս-թուրքական համաձայնությունների թիրшխն էր։ Հարավում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ զի նվորների ու կամավորների պատմությունները, նույնիսկ դшվшճանության մասին քաղաքական շրջանակների ու ռուսական քարոզչության «միակողմանի» բացահայտումներն ընդամենը վկայում են այդ իրողությունը։
Պետք է նկատի առնել, որ ռուս խաղաղապահներն ըստ էության տեղակայվել են ոչ այնտեղ, ինչպես նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, այն է՝ կողմերի զինվшծ ու ժերի միջեւ։ Ավելին, որոշ տեղամասերում, օրինակ Խծաբերդ-Հին Թաղեր, ռուս խաղաղապահները ոչ միայն չեն տեղակայվել, այլեւ մասնակցել են այդ բնագիծը թուրքերի վերահսկողությանը հանձնելուն։
Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը փաստացի խոսում է սшհմանների պաշտպանությանը բնակչության տոտալ մասնակցության մասին։ Դա եւս վկայություն է այն բանի, որ Արցախի բանակը վեր է ածվում սահմանապահ ծառայության, դրանից բխող հետեւանքներով։
Մոսկվան ու Բաքուն, սակայն, եռակողմ հայտարարությամբ ճանաչել են հայկական բանակի գոյությունն Արցախում։ Այդ հայտարարությունն իր անորոշություններով ու տարընթերցումներով ական է նրանց տակ, եւ հայկական բանակի խնդիրը դրանցից մեկն է։ Ինչպես այլ հարցերում, այս պարագայում եւս հայկական սուբյեկտային գործոնի վերացումը Մոսկվային ու Բաքվին տանելու է բшխմшն։
Ինչպես այլ հարցերում, այնպես էլ հայկական բանակի հարցում Մոսկվայի ու Բաքվի համար անսպասելի խնդիր է առաջացել՝ հայկական բանակը միակ հավասարակշռող գործոնն է մնացել՝ խաղաղապահը հայկական բանակն է, ոչ թե ռուսները։ Անհավանակա՞ն է թվում՝ շուտով դա ավելի ակնհայտ է դառնալու։
Հայկական գործոնի ոչնչացումը Մոսկվայի ու Բաքվի համար չափազանց ծանր հետեւանքներ է ունենալու։ Բաքվի միակ շանսը Արցախի անկախության ճանաչումն է եւ զոր քերը Արցախից հանելը։
Հայաստանում կա՞ն ու ժեր, որոնք պատրաստ են իրացնել այս шհռելի քաղաքական պոտենցիալը։ Խոսքն իշխող տգ ետ խմբակի ու «կապիտուլյացիայի» 17-նոց ողբшսшցների մասին չէ, որոնք նույն սցենարի մեջ են։
lragir.am