Ալիեւը ազդարարել է Զանգեզուրի միջով Թուրքիայի հետ համատեղ տրանսպորտային նախագծերի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ազդարարել է Զանգեզուրի միջով Թուրքիայի հետ համատեղ տրանսպորտային նախագծերի մասին:«Պետք է ասեմ, որ պա տերազմի ժամանակ Թուրքիայի մամուլը, բոլոր հասարակական կառույցներն ահռելի աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին»,-ասել է Ալիեւ Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չագաթայ Քըլըչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

«Մենք շատ բարձր ենք գնահատում դա: Այսօր մեր տարածաշրջանում նոր իրավիճակ, նոր իրողություն է ստեղծվել: Լեռնային Ղարաբաղի հակամա րտությունն արդեն պատմության գրկում է, այն լուծվել է եւ ավարտվել: Այսօր մենք պետք է նայենք դեպի ապագա եւ մտածենք տարածաշրջանում համագործակցության մասին, մասնավորապես, կարեւորագույն խնդի րներից մեկը տրանսպորտային նախագծերի իրականացումն է, Զանգեզուրի միջանցքի բացումը: Վստահ եմ, որ դրան կհասնենք համատեղ ջա նքերի միջոցով»,-ասել է Ալիեւը, հաղորդում է «Ազերթաջ»-ը:

«Տրանսպորտային նախագծերի» հարցում Թուրքիայի եւ Ադրբեջանի ախորժակը բացվել է նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարության ստո րագրումից եւ դրան հաջորդած հայ-ադրբեջանական սահ մանի «հստակեցման» գործընթացից հետո: ՀՀ իշխանությունը համաձայնել է «հստակեցնել» սա հմանը Սյունիքում: Ընդ որում, իշխանությունը չի հերքում Սյունիքի մասով առանձին փաստաթղթի առկայությունը: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդ չէ, այլ Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության իրավահաջորդ, եւ նրա համար անօրինական է սա հմանները ադրբեջանական ԽՍՀ-ի սահ մաններում «հստակեցնելը»: Հաշվի առնելով այն, որ ԱԺՀ-ն մեծ հույսեր ունի Զանգեզուրի հետ կապված, իսկ ԱՀ ներկայիս իշխանությունը ձգտում է իրականացնել նախնիների բռ նшզшվթող քաղաքականությունը, նման шնօրինшկան «հստակեցումն» ակնհայտ է:

Նշենք նաեւ, որ չնшյած ՀՀ ԱԳՆ-ի մշտական հայտարարություններին այն մասին, թե հայտարարություններն ու պայմանավորվածությունները չեն ենթադրում միջանցքի ստեղծում, Ադրբեջանն ու Թուրքիան մնում են իրենց կարծիքին:

News.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս