«InSight» զոնդը ֆիքսել է Մարս մոլորակի վրա երկու նոր սեյսմիկ դեպք: Այս մասին հայտնում է NASA-ն:
Նշվում է, որ սարքը «զգացել» է 3,3 և 3,1 ուժգնության երկու ցնց ում:
Այն տեղի է ունեցել մարտի 18-ին՝ «Ցերբերի իջվածքում», սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այսօր:
Ինչպես հայտնել են տիեզերական գործակալությունում, ցն ցումները վկայում են, որ «Ցերբերի իջվածքը» Կարմիր մոլորակի սեյսմիկ ակտիվությամբ շրջանն է:
Ավելի վաղ նույն այդ շրջանում արձանագրվել է 500 ցնցում, որոնցից երկու խոշորների ուժգնությունը 3,5 և 3,6 բալ է եղել:
Նյութի աղբյուր՝ www.shantnews.am