Ազնավուրի հարսանեկան արարողությունը հայտնվել է 13 հարսանիքի մասին պատմող Vogue-ի հոդվածում

Vogue ամսագրի ֆրանսիական հրատարակությունը նյութ է պատրաստել 13 աստղային զույգերի մասին, որոնք ամուսնացել են «մեղ քերի քաղաքում»՝ Լաս Վեգասում՝ հրապարակելով լուսանկարներ արարողությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ պատմություններից մեկն էլ հայտնի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի և Ուլլա Տորսելի հարսանիքի մասին է:

Vogue-ում հրապարակված՝ 1967 թվականին արված լուսանկարում Շառլ Ազնավուրը և Ուլլա Տորսելն են, ովքեր Լաս Վեգասի Ֆլամինգո հյուրանոցում կտրում են իրենց հարսանեկան տորթը:

Ի դեպ, զույգը հարսանեկան երկու արարողություն է ունեցել. երկրորդ անգամ Շառլը և Ուլլան պսակադրվել են Փարիզի հայկական եկեղեցում:

Հեղինակավոր ամսագրի կողմից հրապարակված մյուս 12 լուսանկարներում այնպիսի հեղինակավոր դեմքեր են, ինչպիսիք են Էլվիս Փրեսլին և Պրիսիլա Բոլյեն, Ֆրանկ Սինատրան և Միա Ֆերոուն, Էլիզաբեթ Թեյլորը և Էդի Ֆիշերը, Ռիչարդ Գիրը և Սինդի Քրոուֆորդը, Բրյուս Ուիլիսը և Դեմի Մուրը, Անջելինա Ջոլին և Բիլի Բոբ Թորնթոնը, Սոֆի Թըրները և Ջո Ջոնասը և այլք:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս