«Ինձ մոտ մորուք է ավելացել, Արտավազդն էլ 70 տարեկան է դարձել». «Երրորդ ալիքի» հաղորդավարները վերադառնում են Հանրային հեռուստաընկերություն

Մարտի 8-ից մեկնարկում է Առաջին ալիքի գարնանային եթերաշրջանը: Հեռուստատեսության նոր եթերաշրջանում կլինեն հին ու նոր դեմքերը, նոր հաղորդումներ: Եթեր են վերադառնում նաև Արտավազդ Եղոյանն ու Կարեն Քոչարյանը, որոնց հեռուստադիտողը հիշում է «Երրորդ ալիք»-ից, այս անգամ նրանք կպատմեն «Երրորդ ալիք»-ի և Հանրայինի արխիվի մասին:

«Մեզ համար բավական հաճելի անակնկալ էր, որ այսքան տարվանից հետո մեզ կրկին հրավիրեցին հեռուստատեսություն: Առաջարկը ստացանք «Առաջին ալիքի» տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի կողմից: Երբ «Առաջին ալիքի» ֆեյսբուքյան էջում առանց դեմքերի լուսանկարներ հրապարակեցին, շատերը կռա հել էին, որ իմ և Արտավազդի լուսանկարն է, իսկ մեկնաբանությունները դրական էին»,-
365news.am-ի հետ զրույցում պատմեց Կարեն Քոչարյանը:

«Երրորդ ալիք ռետրո». այսպես է կոչ վելու հաղորդումը, որոշվել է հեռու չգնալ արմատներից: Հաղորդման ընթացքում ներկայացվելու է ոչ միայն «Երրորդ ալիքի», այլև հեռուստատեսության 65 տարվա ընթացքում պահպանված լավագույն և հետաքրքիր հաղորդումները, դիմանկարները, «Երևան» ստուդիայի վավերագրական ֆիլմերը, որոնք, գրեթե, չեն ցուցադրվել հեռուստատեսությամբ:

«Ես հանդիսանում եմ հաղորդման սցենարի հեղինակ և, իհարկե, վարելու եմ Արտավազդի հետ միասին: Հիմա երբ նայում եմ արխի վներն, հասկանում եմ՝ ինչպիսի գանձեր ունենք, որոնք, ցա վոք սրտի, դարակներում են մնացել: 2.5 ժամ կտևի հաղորդումը, յուրաքանչյուր կիրակի՝ առավոտյան ժամը 09:30-ից: Կլինեն օրացույցային էջեր, իհարկե, մարտի 28-ին, քանի որ Թատրոնի միջազգային օրն է, ծրագրի մեծամասնությունը նվիրած է լինելու թատրոնին և թատերական դեմքերի»:

Կարեն Քոչարյանի խոսքով՝ այս տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել, ընկեր-կոլեգաներն առաջվա պես մեկ խոսքից իրար հասկանում են. «Չնայած այսքան տարի միասին եթերում չենք եղել, բայց երբեք կապը չի կտրվել: Ես «Արմենիա հեռուստաընկերություն»-ից հետո, երբ վարում էի «Երկրի գանձերը» նախագիծը, եթերում չեմ եղել, բայց ինձ «ֆորմայի» մեջ եմ պ ահել և արդեն մեկ տարուց ավելի է՝ երկու նախագիծ եմ պատրաստում՝ «Ամերիկյան հանդիպումներ» և «Կամուրջներ», որոնք յուրաքանչյուր ուրբաթ դնում եմ Յութուբում: Երևի թե միայն մի բան է փոխվել՝ ինձ մոտ մորուք է ավելացել, Արտավազդն էլ դարձել է 70 տարեկան»:)

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս