Նախ Ալիևը թող ասի՝ իր ապուպապը որտեղի բնակիչ են։ Հաստատ այս հարցին չի կարող պատասխանել, որովհետև… Արմեն Խաչատրյանի ՋԱԽՋԱԽԻՉ պատասխանը Ալիևի՝ Զանգեզուրի շուրջ նկրտումներին

Իլհամ Ալիևի բացարձակ ցի նիզմը և պո ռոտախոսությունը՝ Զանգեզուրը ադրբեջանական տարածք համարելու, Երևան հասնելու մասին, կապում եմ նրա հոգեվիճակի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Արմեն Խաչատրյանը: «Ես հարցով կպատասխանեմ Իլհամ Ալիևի այդ հոխորտանքին, նա թող ասի, թե իր պապը և ապուպապը ո՞ր երկրի քաղաքացիներ են եղել: Հաստատ այս հարցին ինքը չի կարող պատասխանել, քանի որ իր ղեկավարած պետությունն այդքան պատմություն

չունի, որ անունը դնեին Ադրբեջան»,- նշեց Արմեն խաչատրյանը: Շարունակո՞ւմ է պնդել, որ Սյունիքը անվտ անգ է, այս հարցին ի պատասխան Արմեն Խաչատրյանը նշեց. «Սյունիքում լինում եմ յուրաքանչյուր շաբաթ, չգիտեմ՝ այդ որ լրատվամիջոցն է ասել, որ գիշերով եմ գնում, այո, եթե աշխատանքից հետո եմ գնում, ուրեմն գիշերով եմ հասնում: Ինչ վերաբերում է Սյունիքի անվտա նգությանը, ուրեմն կարող եք ավելի գիտական մոտեցում ցուցաբերել, այլ ոչ թե միջանցքներում ու այստեղ-այնտեղ մարդիկ գտնել, որ խի ստ շահագրգրռված են խոսել, այլ անձամբ գնալ Սյունիք ու մոնիտորինգ անել՝ այնտեղ անվտ ա՞նգ է, թե՞ ոչ: Սյունիքում խնդիրները շաֆ են, այն դարձել է անմիջական սահման, այդ սահմանի հետ

կապված մեծ աշխատանք կա անելու:Բնականաբար, այդ աշխատանքները հեռու են վերջնական լինելուց, քանզի շատ աշխատանքներ կան անելու՝ տեսահսկման համակարգերի տեղադրում, փշալարեր, հենակետերի ավելացում ու այլն: Պատ երազմից հետո խոսել, որ ամեն ինչ շատ լավ է ու անվտ անգ է, բնականաբար, ճիշտ չի լինի»։ Դիտարկմանը,որ Սյունիքում ադրբեջանցի զինվորները բնակիչների մեքենաների վրա են քարեր նե տում, կովեր են գո ղանում, Արմեն Խաչատրյանը նշեց,որ կովերի փաստով ուսումնասիրություններ են արվում: Ուստի, որ նման դեպքեր էլ չլինեն, այնտեղ շատ մեծ աշխատանք կա կատարելու: Մանրամասները կարող եք դիտել ստորև տեղադրված տեսանյութում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս