Թուրքիան Երևանի կենտրոնում գտնվող շենքը որպես ինչ՞ է ներկայացրել

Հայկական մշակութային ժառանգությունը սեփականաշնորհելու փորձերին ավելացել են նաև պարսկական մշակութային հուշարձանները ադրբեջանականացնելու փորձերը:ՀՀ Ազգային ժողովն արձագանքել է Թուրքիայի պետական լրատվական կորպորացիայի (TRT) հրապարակած ռեպորտաժին, որտեղ Երևանի կենտրոնում, Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան շենքը ներկայացվում է որպես ադրբեջանական թագավորական պալատի մի մաս:

ԱԺ–ն շեշտում է, որ տվյալ շենքը կառուցվել է 1876թ.–ին որպես Պարսկաստանի առաջին հյուպատոսի նստավայր և գործել է մինչև 1920 թվականը: Ճարտարապետը գերմանացի Միխայիլ ֆոն դեր Նոննեն է: 19-րդ դարի 50-ական թվականներին շենքը պատկանել է պարսիկ մեծահարուստ Հաջի Աբբաս Քյալբարայ Աբդու Հուսեյն Օղլուն:

Ժամանակին պարսից հյուպատոսին պատկանող սենյակի պատերն ամբողջությամբ ծածկված են եղել որմնանկարներով, որոնք առ այսօր ամբողջությամբ պահպանվել են: Սենյակի կենտրոնում կա հայելապատ աղոթարան-խորշ:

Ավելի ուշ շենքում տեղակայվել է հայկական դիվիզիայի շտաբը, ապա Հովհաննես Թումանյանի ղեկավարած Հայաստանի օգնության կոմիտեն։ 1963-ից էլ այստեղ գործել է Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունը, որի հիմնադիրն ու նախագահը Մարտիրոս Սարյանն էր։

ԱԺ պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու Գոռ Երանյանն ասել է, որ թուրք–ադրբեջանական տան դեմի այս քաղաքականությունը նորություն չէ ու վաղուց արդեն չի զարմացնում որևէ մեկին։

«Գործ ունենք սեփականելու, բռնա յուրացման քաղաքականության հետ, որը, բնականաբար, տեղավորվում է մշակութային ցեղ ասպ անություն տերմինաբանության տակ»,– ասել է նա։

Նրա խոսքով` միայն հայկական մշակութային ժառանգությունը սեփականաշնորհելու փորձերին արդեն ավելացել են նաև պարսկական մշակութային հուշարձանները ադրբեջանականացնելու փորձերը:

armeniasputnik.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս