Թուրքիայում արտադրվել է «Ալբատրոս» անվամբ առաջին բեռնատար ԱԹՍ-ն։ Այն շահագործելու են Թուրքիայի զինված ուժերը։ ԱԹՍ-ն արտադրվել է թուրքական «Ասելսան Ալթինայ և Դասալ» ռազմարդյունաբերական ընկերությունների համագործակցության արդյունքում։ ԱԹՍ-ի առավելագույն բեռնատարողությունը 50 կգ է, իսկ թռիչքի բարձրությունը բեռնված վիճակում 3000 մետր։ ԱԹՍ-ն կարող է զարգացնել առավելագույնը 90 կմ/ժ արագություն, իսկ օդում կարող է մնալ 40 րոպե։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:
Թուրքական աղբյուրը նշում է, որ նաև կան «Ալբատրոս» -ի այնպիսի մոդելներ, որոնց բեռնատարողությունը հասնում է 50կգ, 100 կգ և նույնիսկ 150 կգ։ 150 կգ բեռնատարողության տարբերակի փորձարկումները կիրականացվեն սույն տարում։
Նշվում է նաև, որ ԱԹՍ-ն օգտագործվելու է նաև հրդ եհի, երկրш շшրժի ժամանակ, ինչպես նաև այլ արտшկшրգ իրшվիճшկներում։
ԱԹՍ-ն կարող է շահագործվել -20-ից մինչև +50 եղանակային պայմաններում։ Թուրքական լրատվամիջոցները նաև հրապարակել են տեսանյութ։