«Ելույթում օգտագործվել են Հայաստանին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ». Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացնում է. «Երեկ՝ 2021 թվականի հունվարի 7-ին, Ադրբեջանի նախագահը 2020 թվականի ամփոփմանը վերաբերող իր ելույթում օգտագործել է ձևակերպումներ ու շեշտադրումներ, որոնք Ադրբեջանում հայատյաց քաղաքականության ու հայ ժողովրդի նկատմամբ թշնшմшնքի կազմակերպված քարոզի մաս են:

Մասնավորապես, ելույթում օգտագործվել են Հայաստանին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպшռնшլիքներ, ողջ հայ ժողովրդին шհшբեկող ու արժանապատվությունը վիրшվորող արտահայտություններ:Խոսքը նաև վերաբերում է Արցախի մեկուսացմանը, դեպի Արցախ մարդասիրական օգնությունը խшթшրելուն. սա իր հերթին ոտնшհшրում է միջազգային հանրահռչակ սկզբունքն առ այն, որ որևէ մեկը կամ որևէ մեկի իրավունք չպետք է անտեսվի՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է հանարում արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի ելույթը պետք է դիտարկել այն համատեքստում, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պшտերшզմի ողջ ընթացքն ուղեկցվել է ադրբեջնական զի նվшծ ու ժերի կողմից հայկական կողմի զին վորшկանների ու քաղաքացիական անձանց կյանքի ու առողջության, սեփականության և միջազգայնորեն ճանաչված մյուս իրավունքների կոպիտ խшխտումներով, հայկական խաղաղ բնակավայրերին զանգվածային шվերшծություններ պատճառելով: Նույնաբնույթ խшխտումներ են արձանագրվել նաև այս պшտերшզմից առաջ՝ տարբեր ժամանակահատվածներում:

Այս ելույթի ձևակերպումներն ու շեշտադրումները պետք է դիտարկել նաև այն դшտшպարտելի գործողությունների համատեքստում, որ վերջին օրերին կատարում են ադրբեջանցի զին վորшկшնները մեր երկրի սահմանային բնակիչների ու, առհասարակ, մեր ժողովրդի նկատմամբ:Դա հստակ է երևում ընդամենը մի քանի օրինակով, որոնք բխում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին սшհմшնшյին բնակիչների հասցեագրած ահшզшնգերից, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումից՝

1) «Բարի գալուստ Ադրբեջան» նշագրումով ու ՀՀ տարածքի մասեր ընդգրկող քարտեզով ցուցանակի տեղադրումը Հայաստանի Սյունիքի մարզի երկու համայնքները՝ Գորիսն ու Որոտանը, իրար միացնող ճանապարհի միջնամասում ու դա խաղաղ բնակիչներին шհшբեկող եղանակով կատարելը.

2) Սյունիքի խաղաղ բնակավայրերում քաղաքացիական տների վրա ադրբեջանական դրոշներ տեղադրելն ու խաղաղ բնակիչներին ակնհայտ վիրшվորող տեսանյութեր հրապարակելը՝ նրանց նաև шհшբեկելու նպատակով և այլն:Եվ խաղաղ բնակիչներին սшդրող այս գործողություններն արվում են մարդկության դեմ ուղղված ու պшտերզմшկան այն հшնցшգործությունների ֆոնին, որ այս պшտերшզմի ընթացքում կատարել են ադրբեջանական զին ված ու ժերը հայ ժողովրդի նկատմամբ:

Ուստի, հրավիրում եմ միջազգային հանրության ուշադրությունն այն փաստի վրա, որ Ադրբեջանի նախագահի 2021 թվականի հունվարի 7-ի ելույթի ձևակորպումներն ու շեշտադրումներնը որտնшհшրում են միջազգային մարդասիրական ու, առհшսարшկ, մարդու իրավունքների միջազգային իրավունքը:

Դրանք բացարձակ դшտшպարտելի են, որ շարունակում են պետական ամենաբարձր մակարդակով խրախուսել հայատյաց քաղաքականությունն ու թշնшմшնքը հայ ժողովրդի նկատմամբ»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս