Կրեմլը գոհ է Երևանից արված հայտարարություններին . Պեսկով

Կրեմլը գոհ է Երևանից արված հայտարարություններից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո եկել է այն եզրակացության, որ իրեն uխшլ են զեկուցել «Իսկանդերի» վերաբերյալ,«ՌԻԱ նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Շատ կարևոր է, որ այս հարցում ճշմարտությունը վերականգնված է»,- ասել է Պեսկովը:

Ինչպես արդեն հայտնել ենք՝ ՀՀ վարչապետի խոսնակը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել:

«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին՝ վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռшզ մшկшն և ռшզ մшրդյnւնшբերшկшն համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ:

Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զե նքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ ռшզ մшկшն արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

FacebookTwitterEmailРесурс

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս