Թուրքիան ավարտել է Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման նախապատրաստական ​​աշխատանքները

Թուրքիան ավարտել է դեպի Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման նախապատրաստական աշխատանքները, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը:

«Մեր նախապատրաստական աշխատանքները, երթուղու աշխատանքը, հետազոտումը, օտարումը, ձևավորումը ավարտվել են», — երկուշաբթի թուրք լրագրողներին ասել է Դյոնմեզը:

Նախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանի հետ հուշագիր է ստորագրվել այս նախագծի իրականացման վերաբերյալ:

Նա հավելել է, որ որ շուտով կսկսվի շինարարությունը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս