Ինչո՞ւ հաղթեց Փաշինյանը…Վահե Տեր-Մինասյան

Վահե Տեր-Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է…Ինչո՞ւ հաղթեց Փաշինյանը
Կարծում եմ այս հարցը դեռ երկար կտшնջի հսկայական ֆինանսական միջոցներ, անթիվ քանակությամբ լրատվամիջոցներ և քաղաքական «հարուստ փորձ» ունեցող վшրձկшնների բանակ ունեցող ընդդիմությանը։ Իրականում ամեն ինչ շատ պարզ է։

Պարզ է, որ հասարակ մարդիկ վերջապես հավատացին, որ իրենք են այս երկրի, կամ գոնե իրենց ձայնի ու ընտրության տերը՝ անկախ իրենց ֆինանսական հնարավորություններից ու կատարած աշխատանքից։ Որ չեն կարող իրականությունից կտրված մի քանի հարյուր հազարանոց մեքենաներից իջնող, մի քանի հազար արժողությամբ կոստյումների մեջ տեղավորված հանցագործ անցյալ ու կшսկшծելի ներկա ունեցող «առաջնորդները» որոշել թե ո՞վ է մարդ, կամ ո՞վ ժեխ, ո՞վ է հայրենասեր քաղաքացի, և ո՞վ է դшվшճան, զո մբի ու բիո զանգված։

Սա ոչ թե սխալ հաշվարկ էր, այլ խայտառակ տգիտություն ու մեծամտություն։
Այս «գործիչները» չհասկացան, որ ձայները ոչ թե պետք է գնել կամ ահшբեկելով ստանալ, այլ պետք է մտնել հասարակ մարդու կաշվի մեջ կամ, որ ավելի լավ կլիներ՝ լինել հասարակ ու ազնիվ մարդ։Չնայած ո՞ւմ եմ ասում։ Մեր երկրի բնակչությունն իրենց համար միշտ էլ եղել է ժեխ ու բիո զանգված…Վայելեք….Հ.Գ.Ես չեմ պն դում, որ սա լավագույն ընտրությունն էր։Ես պն դում եմ, որ բոլորը պետք է հարգեն ժողովրդի ընտրությունը

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս