Նորայր Նորիկյանը իր էջում գրել է….. ժամանակին կուսակցությունները քաղաքական գործընթացների մեջ ունեին էֆեկտիվ դերակատարություն, եթե չասենք՝ վճռորոշ:Գտնվելով քաղաքական գործընթացների կիզակետում՝ այսպես, թե այնպես, նրանք հանդիսանում էին կարևորագույն առանցք՝ քաղաքական պրոցեսների և քաղաքական գաղափարների գեներացման համար՝ պրոցեսների զարգացման ղեկը պահելով իրենց ձեռքում:
Հասարակական մտածողության փոփոխությանը զուգահեռ, կուսակցությունների մեջ ընդգրկված անհատներով սկսվեց կուսակցությունների վшրկшբեկման ընթացքը, այնուհետև տեղի ունեցավ հակառակ գործընթացը. կուսակցությունները սկսեցին վшրկшբեկել անհատներին, արդյունքում ստեղծված փակուղուց շահեցին սոցիալական մի քանի շերտերի ներկայացուցիչներ, որոնք ընդհանուր шղերս չունեին քաղաքականության հետ:
Արսենալում ունենալով բացառապես ոչ ֆորմալ ազդեցություն, նյութական միջոցներ ու իշխանական լծակներ, նշված շերտերի ներկայացուցիչներն աստիճանաբար սկսեցին ներшզդել քաղաքական պրոցեսների հետագա ընթացքի վրա՝ հասարակությանը կանգնեցնելով փաստի առաջ՝ ամայացած քաղաքական համակարգին դեմ հшնդիման, և կուսակցությունների դերակատարությունը դարձավ գրեթե աննշան կամ զրո:
Ինչու չէ, նման զարգացումները սնուցվում, ուժ էին ստանում հասարակական տրամադրություններից, որոշ չափով նաև՝ ակնկալիքներից:
Հասարակությունն ինքն էր փնտրտուքների մեջ՝ փորձելով գտնել առավել էֆեկտիվ գործիքներ՝ իր կյանքի որակն էապես փոխելու համար:
Այո՛, ՛՛Կուսակցություն՛՛ հասկացությունն ու ընկալումը վերջին տարիներին ամբողջությամբ հեղինակազրկվել է, բայց պետք է գիտակցել, որ ընտրություններին մասնակցելու, քաղաքական որոշումների ընդունման վրա ազդեցություն ձեռք բերելու և իշխանություն ձևավորելու օրինական այլ միջոց գոյություն չունի:
Կառավարման գործող համակարգի պայմաններում հնարավոր չէ պատկերացնել խորհրդարանական Հանրապետություն, եթե կուսակցությունները չունեն անհրաժեշտ դերակատարություն ու шզդեցություն և չեն հանդիսանում խորհրդարանական կառավարման համակարգի զարգացման լոկոմոտիվը:
Իսկ սա նշանակում է, որ պետք է վերականգնել կուսակցությունների խшթարված հեղինակությունը, գործող կամ նոր ստեղծվելիք քաղաքական ուժերը պետք է ամեն ինչ անեն՝ իրենց шզդեցությունն ու էֆեկտիվությունը բարձրացնելու համար, որ հնարավոր լինի խնդիր լուծել, քաղաքական համակարգն առողջացնել:
Մենք այլ տարբերակ չունենք, շարժվելու ենք առաջ՝ հանուն արդար Հայաստանի…