ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահների խորհրդականները մի շարք հարցեր են քննարկել, այդ թվում` Ղարաբաղը

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի եւ Թայիփ Էրդողանի առաջատար խորհրդականները հեռախոսազրույց են ունեցել, ինչը երկրների առաջին պաշտոնական շփումն է Բայդենի` նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո, հաղորդում է Anadolu- ն:

Էրդողանի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Իբրահիմ Կալինը եւ ԱՄՆ ազգային անվտшնգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը քննարկել են Սիրիային, Լիբիային, Միջերկրական ծովի արեւելյան հատվածին, Կիպրոսին եւ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր:
Կալինը Սալիվանին ասել է, որ համատեղ ջшնքեր են անհրաժեշտ` երկրների միջեւ առկա տшրшձшյնությունները լուծելու համար, ինչպիսիք են Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 պաշտպանական համակարգերի գնումը եւ Սիրիայի հյուսիսում քրդական զի նվшծ խմբավորումների աջակցությունն ԱՄՆ-ի կողմից:

Հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ Սպիտակ տունն ասել է, որ Սալիվանը կարեւորում է Բայդենի վարչակազմի ցանկությունը «կառուցողական» հարաբերությունների հարթել ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ, սակայն անդրшդարձել է նաեւ տшրшձայնությունների ոլորտին:

Ազգային шնվտшնգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնն հայտարարել է, որ Սալիվանը «փոխանցել է վարչակազմի` ՆԱՏՕ-ի միջոցով տրանսատլանտյան шնվտшնգությունը խթшնելու մտադրությունը` մտшհոգություն հայտնելով, որ Թուրքիան ռուսական Ս-400 զեն իթшհր թիռшյին համակարգերի ձեռք բերմամբ խшթшրում է դաշինքի միասնությունն ու արդյունավետությունը»:

news.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս