Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը թուրքական «Haber Global» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ռուսական արտադրության S-400 զեն իթահ րթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատ ճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լար վածությանը:
Չնայած S-400-ների հարցում ամերիկյան կողմի ճնշ մանը՝ Քալընը նշել է, որ Թուրքիան չի հրա ժարվելու այդ համակարգերից:
«Մենք հետքայլ չենք անի S-400-ների հարցում: Մեր վճռ ականությունը շարունակվում է: S-400-ները վտա նգ չեն ներկայացնում F-35-երի (ամերիկյան կործ անիչներ-խմբ.) համար»,-ասել է Էրդողանի խոսնակը:
Ըստ նրա՝ S-400 համակարգերի շուրջ քննարկումները ոչ թե տեխնիկական բնույթ են կրում, այլ՝ քաղաքական:
«Մենք էլ ասում ենք՝ «Եկեք քաղաքականապես լուծենք» (խն իրը-խմբ.)»,-ասել է նա և հավելել, որ Թուրքիայի դեմ CAATSA («Պա տժա միջոցների միջոցով Ամերիկայի հակառ ակորդների դեմ պայքարի մասին») պատ ժամիջոցները անի մաստ և դիսֆու նկցիոնալ են:
Քալընը շեշտել է, որ այդ սպառ նալիքի լեզուն չի կարող ազդել Թուրքիայի վրա:
Հիշեցնենք, որ F-35-երի ծրագրի շրջանակներում ԱՆկարան պետք է ստանար 100 միավոր F-35։ Թուրք օդաչուները անգամ վերապատրաստում էին անցնում ԱՄՆ-ում։ Սակայն ռուսական արտադրության S-400 զեն իթահ րթիռային համակարգերի գնումից հետո՝ 2019թ․ հուլիսին ԱՄՆ-ն կասեցրեց Անկարայի մասնակցությունը այդ ծրագրին, իսկ օդաչուները վերադարձան Թուրքիա։
Աղբյուր` Ermenihaber.am