Հայաստանի ըմբշամարտի պատանեկան ընտրանին միջազգային մրցաշարում 4 ոսկե մեդալ է նվաճել:
Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Ռուսական Եսենտուկիում կայացել էՀայրենական Մեծ պա տերազմի հաղթանակի 76-ամյակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտիպատանեկան մրցաշար, որտեղ հանդես են եկել հայ պատանի ըմբիշները:
Մրցաշարի հաղթող են դաձել 48 կգ քաշային Հայկ Գասպարյանը, 52 կգ քաշային Տիգրան Բունիաթյանը, 55 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը և 65 կգ քաշային Անուշավան Բարսեղյանը:
Արծաթե մեդալ են նվաճել Սարգիս Բեգոյանը (48 կգ) և Արեն Իսրայելյանը (71կգ): Բրոնզե մեդալակաիր են դարձել ՀենրիկԱվետիսյանը (60 կգ) և Նարեկ Գրիգորյանը (71 կգ):
Թիմային հաշվարկով մեր ընտրանին նվաճել է երկրորդ տեղը: