Ռուսաստանի Դաշնության օդային սահմանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կշարունակի բաց մնալ մինչև ապրիլի մեկը ներառյալ, հայտնում են Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեի ֆեյսբուքյան էջում ՝ հղում
կատարելով ՌԴ կառավարության կայքին: Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է կայացրել երկարեցնել վերջերս ներդրված հավելվածի միջոցով ՀՀ քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնություն։ Կորոնավիրուսի բացասական ՊՇՌ- թեստի առկայությունը պարտադիր պահանջ է
ՀՀ-ից ՌԴ մեկնողների համար։ Պետք է պարզապես ներբեռնել «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» («Путешествую без COVID-19») հավելվածը։ Հավելվածում հաստատվում ու նշվում է օգտատատիրոջ կողմից ՊՇՌ թեստավորում անցնելու հանգամանքը ու արդյունքը։ «Կառավարությունը հաստատել է կարգադրությունը…, որով նախատեսվում է մինչև 2021 թ-ի ապրիլի մեկը երկարաձգել «Ճամփորդում եմ
առանց COVID-19» բջջային հավելվածի կիրառումը Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը որոշակի անցակետերում հատելիս նոր կորոնավիրուսային վարակի մասին հետազոտությունների բացասական արդյունքներ ներկայացնելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: