Ստեփանակերտում առաջիկա 2 տարվա ընթացքում ավելի քան 1000 բնակարան կշահագործվի. Արայիկ Հարությունյան

Ապրիլի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի շինարարական հրապարակներ, ծանոթացել նոր բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատկազմը:

Նախագահը մասնակցել է Թումանյան փողոցի վրա նոր 157 բնակարանանոց շենքի հիմնարկեքին, որը նախատեսվում է շшհագործման հանձնել 2 տարվա ընթացքում:

Նույն ժամկետում կավարտվեն Արցախ թաղամասում կառուցվող 191 բնակարանանոց համալիրի, Կնունյանցների փողոցում 70 բնակարանանոց շենքի, Վարդան Մամիկոնյան փողոցի վրա 171 բնակարան ունեցող բազմահարկի, Տիգրան Մեծ փողոցի վրա կառուցվելիք նոր թաղամասում՝ 218 բնակարանների շինարարությունը: Նախագահ Հարությունյանը քաղաքաշինության նախարարի, Ստեփանակերտի քաղաքապետի և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղում քննшրկել է աշխատանքների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր, տվել հանձնարարականներ՝ ուղղված աշխատանքները նախանշված ժամկետներում ավարտելուն:

«Մայրաքաղաքում իրականացվող բնակարանաշինական ծրագրերի հիմնական շшհառուները տեղահանված Շուշի և Հադրութ քաղաքների բնակիչներն են, ինչպես նաև սոցիալական մի շարք խմբեր: Խնդիրը օր առաջ նրանց բնակարանով ապահովելն է»,- ասել է նախագահը:

Ստեփանակերտում բնակարանամուտի առաջին արարողությունները կլինեն մինչև տարեվերջ: Շինարարները նախագահ Հարությունյանին տեղեկացրել են, որ ամիսներ անց կհանձնեն Առաքելյան փողոցի վրա կառուցվող 29 բնակարանանոց շենքը, Թումանյան փողոցի վրա գտնվող 108 բնակարանանոց շենքն ու Սպայական թաղամասի հարևանությամբ կառուցվող 153 բնակարան ունեցող նոր թաղամասը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս