Իտալիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել ԼՂ-ի վերաբերյալ փաստաթղթին, որով կոչ է արվում անհապաղ վերադարձնել պш տերազմի հետևանքով ռш զմագե րի դարձած բոլոր անձանց: «Արմենպրես»-ին
այս մասին Հռոմից հայտնել է լրագրող Թալալ Խրայիսը: Համապատասխան բանաձևը պատգամավորների պալատին ներկայացրել է պալատի նախագահ Պյերո Ֆասինոն: Ինչպես նշված է բանաձևի տեքստում, այն կառավարությանը պարտավորեցնում է
կոչ անել ազատ արձակել բոլոր ռш զմագեր իներին, խրախուսել կողմերին կառուցողական ձևով ձգտել նպաստել տարածքների ակш նազերծմանը՝ կոչ անելով նրանց միմյանց տրամադրել ակш նապատ տարածքների քարտեզները: Կառավարությանը կոչ է արվում նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում ու Եվրոպական միության համապատասխան հարթակներում աջակցել 2020թվականի նոյեմբերի ինի եռակողմ հայտարարության ամբողջական
կատարմանը: Ըստ բանաձևի՝ Իտալիայի կառավարությունը նաև պետք է կոչ անի Մինսկի խմբի համանախագահին՝ աջակցելու կողմերի միջև բանակցություններին, որոնք միտված են տարածաշրջանում խնդրի վերջնական լուծմանը: Նախատեսվում է, որ Իտալիայի կառավարությունը 2 երկրների հաշտեցման ու բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ է օգտագործի նրանց հետ առկա գերազանց հարաբերությունները: