Բայդենը «կպшյթեցնի՞» Թուրքիան

Համաշխարհային ԶԼՄ-ները գրում են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ջանքեր է գործադրում Բայդենի վարչակազմի հետ հարաբերություններ հաստատելու համար։ Insider-ը գրում է, որ Էրդողանը վերջին շաբաթներին մի շարք քայլեր է ձեռնարկել Բայդենի ուշադրությունը գրավելու հուսահատ փորձերում: Նա հեռացրել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք կա սկածելի էին ԱՄՆ-ի համար, բանակցություններ է առաջարկել սպառ ազինությունների գործարքի հետ կապված փակուղուց դուրս գալու համար, մասնավորապես՝ F-35 կոր ծանիչների ծրագրի շուրջ, որից Անկարան հեռացվել էր նախկին նախագահ Թրամփի օրոք ռուսական S-400 համակարգերի ձեռք բերման կապակցությամբ: Սակայն Բայդենն անտեսեց Թուրքիայի առաջարկը, իսկ Պենտագոնը հայտարարեց, որ վարչակազմը կշարունակի զե նքի ծրագրից Թուրքիային բացառելու իր քաղաքականությունը, գրում է Insider-ը։

«Թրամփն այդ բոլոր տղաներին՝ Էրդողանին, Պուտինին, Բիբիին (Նաթանյահու) հավասարի պես էր վերաբերվում, եւ նրանք բոլորը սկսեցին հավատալ, որ այդպես էլ կա», գրում է Insider-ը: Դա 2020-ի սեպտեմբերին իր վրա զգաց Հայաստանը, հրեից պետության գործուն մասնակցությամբ ռուս-թուրքական ահաբ եկչական պատերազմի ձեւով։ Իսկ Թրամփն ագ րեսիայի առաջին օրերին հայտարարեց, թե «տեսնենք կարող ենք կանգնեցնել պատերազմը, թե ոչ»։

Ռուսաստանն ու Թուրքիան շտապում էին իրագործել իրենց համատեղ ծրագրերը նախքան ԱՄՆ-ում նոր վարչակարգի հաստատումը։ Բայդենի վարչակարգն առայժմ կո շտ դիրքորոշում է ցուցաբերում Ռուսաստանի ու Թուրքիայի հանդեպ։ Իր հերթին, Ռուսաստանն ու Թուրքիան Ս 400-ից հետո ներկայում բանակցում են ռուսական նոր սերնդի կոր ծանիչների գործարքի եւ թուրքական կոր ծանիչի ստե ղծման ծրագիր իրականացնելու շուրջ։ Թուրք-ամերիկյան լար վածությունը ռուսների մոտ հույսեր է առաջացնում, ավելի թրք ահաճ ու թրք ահպատակ դարձնելով «հակաարեւմտյան կուրսի» ֆոնին։

Միաժամանակ Թուրքիան, որքան էլ այս տարիներին բավական անկախ քաղաքականություն է վարում, սակայն շարունակում է մնալ ամերիկյան տնտեսական ու ռազ մական «բարձիկի» վրա, եւ Թրամփի հայտարարությունը՝ թե 5 րոպեում կպա յթեցնեն Թուրքիայի տնտեսությունը, պարզ հոխ որտանք չէր։ Ավազե սահ մանների ու ֆինասա-տնտեսական ահռելի խն դիրների պարագայում Բայդենի հետ հարաբերություններ հաստատելու Էրդողանի ձգտ ումները հասկանալի են՝ հնարավոր պատժ ամիջոցներն իսկապես կպա յթեցնեն Թուրքիան։

Բայդենը գի տի, թե ով իրական ու ժ ունի հարաբերություններում, եւ այժմ Էրդողանը գրեթե երկու ամիս է սպ ասում է հեռա խոսի մոտ: Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին անցած շաբաթ հայտարարել էր, որ Բայդենը «ինչ-որ պահի» կզա նգահարի Էրդողանին, գրում է հոդվածագիրը: Նմա՞ն է պատերազմի օրերին Կրեմլի խոսնակի հայտարարությանը, թե Պուտինը կզանգահարի Էրդողանին, երբ պահը գա։

Ի դեպ, ԱՄՆ-ն կարող է պայթեցնել նաեւ Ռուսաստանը՝ անջատում Սվիֆթից եւ երկակի նշանակության տեխնոլոգիաների մատա կարարման ար գելք, ինչպես նաեւ նավթային էմբարգո: Ռա զմական տեխնոլոգիաների մասով սահմ անափակումներ ըստ էության արդեն իսկ կան, եւ դա ազդել է ՌԴ ռազ մարդյունաբերական համալիրի բարձրտեխնոլոգիական սեգմենտի վրա, քանի որ դրանք աշխատում էին ամերիկյան տեխնոլոգիաներով: Իսկ ղարաբաղյան պատերազմը, ռուս փորձագետների ու վերլուծաբանների գնահատմամբ, էական հարված է հասցրել Ռուսաստանի վարկին:

Պուտինն ու Էրդողանը, արտաքնապես խրո խտ կեց վածքով հանդերձ, կախ ված են Բայդենի որոշումից: Ամերիկյան վերջին տարիների «կրկնակի զսպ ման» քաղաքականությունը «միավորել է» այս երկու իզգոյներին, որոնք սակայն հայացքները հառած են պահում Սպիտակ տանը:

Արդյոք ԱՄՆ-Թուրքիա քննարկումներում կներառվի նաեւ 2020-ի պատերազմի խն դիրը, որի կապակցությամբ Վաշինգտոնը հարցադրումներ է արել Ռուսաստանին՝ Թուրքիայի դերի ու եռակողմ հայտարարության կապակցությամբ։

Կպայթեցի՞ Բայդենը Թուրքիան ու Ռուսաստանը: Թուրքիայի դեպքում սակայն բաց է մնում «խնամակալի» հարցը՝ հույներն ալարկոտ են, Թուրքիայի տերերը՝ հայերը, ոտքերը վերմակի չափով մեկնելու ամուր համոզվածություն ունեցող: Ռուսաստանի պարագան այլ է՝ այն հետեւողական գնում է դեգրադացիայի ու ինքնակործանման ճանապարհով:

lragir.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս