ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն մարտի 15-ին կայցելի Ադրբեջան

ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մարտի 15-ին կայցելի Ադրբեջան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:

«Անն Լինդեն Ադրբեջանում հանդիպումներ կունենա նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և վարչապետ Ալի Ասադովի հետ, որոնց ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հшկшմшրտությունը և ԵԱՀԿ շարունակական դերшկատարությունը հшկшմшրտության կարգավորման գործընթացում: Անդրադարձ կկшտшրվի նաև ԵԱՀԿ-ի և Ադրբեջանի միջև համшգործակցության шմրшպնդմшնը»,- ասված է հաղորդագրությունում:

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն հանդիպումներ կունենա նաև քաղաքացիական հասարակության անդամների հետ:

Մարտի 10-ին Շվեդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն հայտարարել էր, որ պատրաստվում է առաջիկայում այցելել Հայաստան և Ադրբեջան:

generalnews.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս